Գլխավոր Լրահոս

«Յանդեքս տաքսին» խիստ նախազգուշացում ստացավ

«Յանդեքս տաքսին» խիստ նախազգուշացում ստացավ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի նիստում խիստ նախազգուշացում տվեց «Յանդեքս տաքսի» ընկերությանը։ Այս տարվա հուլիսին, երբ ընկերությունը սկսեց գործունեությունը Երևանում, շուկայականից անհամեմատ էժան գներ էր առաջարկում՝ տաքսի ծառայության առաջին 2 կմ-ի համար՝ 100 դրամ։

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել և պարզել է, որ «Յանդեքս տաքսի»-ի գործունեությունը պարունակում է հակամրցակցային տարրեր։ Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունը դրսևորել է «տարօրինակ ու անհասկանալի» վարքագիծ, և այս ամիսների ընթացքում ոչ միայն շահույթ չի ստացել, այլև աշխատել է վնասով։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր ելույթում ասաց, որ «Յանդեքս տաքսի»-ի գործունեությունն ունի հակամրցակցային տարրեր, ու հնարավոր է՝ այդ գործունեության արդյունքում մրցակիցները շուկայից դուրս մղվեն։ «Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ «Յանդեքսը» նոր է ու շուկայում ծավալները մեծ չեն, և ընկերությունը պատրաստակամություն է հայտնել այդ թերությունները վերացնել, բացառել, հանձնաժողովը որոշում է ընդունել ընկերությանը տալ նախազգուշացում»,- ասաց Շաբոյանը։

ՏՄՊՊՀ-ի հայտարարություններին ու որոշումներին «Յանդեքս տաքսի»-ի ներկայացուցիչ Տիգրան Խուդավերդյանն առարկություններ չուներ։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, թե իրենց համար կարևոր է, որ վարորդը ստանա իրեն անհրաժեշտ գումարը, այսինքն՝ 8-9 ժամ աշխատելով՝ 17-20 հազար դրամ։ Խուդավերդյանի խոսքով՝ այս ամիսների ընթացքում «Յանդեքս տաքսի»-ի սակագները մի քանի անգամ փոփոխվել են, այժմ 2 կմ-ի դիմաց գանձվում է 200 դրամ, նախկին 100-ի փոխարեն, և իրենք դեռ մտադիր չեն այլ սակագին սահմանել, եթե, իհարկե, տնտեսական լուրջ փոփոխություններ չլինեն։

«ՏՄՊՊՀ-ի հետ քննարկումների արդյունքում մենք մեր որոշ պայմանագրեր լուծարել ենք, որոշ պայմանագրեր՝ փոփոխել, ՏՄՊՊՀ ցանկություններին համապատասխան։ Այս պահի դրությամբ ՏՄՊՊՀ-ն մեզնից այլ պահանջներ չունի»,- նշեց Խուդավերդյանը՝ անդրադառնալով նաև տաքսիների լիցենզավորման խնդրին։

«Յանդեքս տաքսին» տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն առաջարկել է տարբերակ, որը կարող է փոխարինել տաքսիների լիցենզավորմանը։ Խուդավերդյանը բացատրում է՝ իրենք առաջարկել են նախարարությանը, որ ցանկացած ուղևորափոխադրման դեպքում գանձվի դրա արժեքի 3 տոկոսը։

Լուսանկարը՝ Banks.am-ից

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում