Գլխավոր Լրահոս

Երկրում անհրաժեշտ է հաստատել նոր տնտեսական հարաբերություններ․ Կարեն Կարապետյան

Երկրում անհրաժեշտ է հաստատել նոր տնտեսական հարաբերություններ․ Կարեն Կարապետյան

Երկրում անհրաժեշտ է հաստատել նոր տնտեսական հարաբերություններ․ այսօր հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) խորհրդի նախագահ Քերոլին Մուգարի և Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ հանդիպմանը։

«Երկրում անհրաժեշտ է հաստատել նոր տնտեսական հարաբերություններ, և կառավարությունը պատրաստ է ստանձնել Հայաստանում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը, աշխատել միջազգային ներդրողների հետ՝ ապացուցելու համար, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ և, պարզապես, շահավետ»,- կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։

«Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական կյանքում մենք ուզում ենք տեսնել առավել ակտիվ ու նպատակային, ուզում ենք որ մասնակից դառնաք մեր ծրագրերին՝ ոչ միայն բարեսիրական ու ներդրումային նախաձեռնություններով, այլև կառավարման նոր մշակույթ բերելու առումով, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու առումով»,- նշել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը Քերոլին Մուգարից և Էնթոնի Բարսամյանից բացի՝ ներկա են եղել Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում