Գլխավոր Լրահոս

Առաջարկ Հալեպից

Առաջարկ Հալեպից

Ապրիլեան քառօրեայ պատերազմը ցոյց տուաւ որ Ղարաբաղի հիմնախնդիրը մշտական արթնութիւն կը պահանջէ: Հայաստանը երկրաշարժի գօտի է նաեւ ունի բազում լուծելի հարցեր:

Տակաւին քանի մը տարի առաջ սուրիահայութիւնը կը նկատուէր մեր ամենակայուն համայնքներէն մէկը:

Այսօր...

Այսօր շատ է թիւը կայուն նկատուող գաղութներուն, կան նաեւ տկարացող գաղութներ:

Այսօր նոր գաղութներ կը հիմնուին, փոքր գաղութներ կը մեծնան:

 Խուսափելու համար անակնկալներէ կ'առաջարկեմ.

1. Հիմնել Հայկական իւրաքանչիւր օրրանի համապարփակ ուսումնասիրութեան կեդրոն՝ Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութեամբ, մասնակցութեամբ հայկական գաղութներու ղեկավար մարմիններուն եւ առընչակից հայ մասնագէտներուն:

2. Յառաջ բերել անձերնմխելի հիմնադրամ մը, որ կրնայ կազմուիլ ներկայի աղէտներուն եւ այլ նպատակներու  համար կատարուող համահայկական բոլոր նուիրատուութիւններու մէկ մասէն (10%,  5% ...): Այս հիմնադրամի միայն հասոյթները պէտք է տրամադրելի ըլլան հսկիչ մարմնի մը կողմէ յարմար նկատուող նպատակներու: Փոքր թուացող այս հիմնադրամը անընդհատ կ'աճի առանց մեծ նուազում պատճառելով հաւաքուող գումարներուն:

Կը հաւատամ որ այս առաջարկս կ'արժանանայ բոլորիս ուշադրութեան եւ այս ուղղութեամբ գործնական քայլեր կ'առնուին:

Կը փափաքիմ նաեւ որ ուրիշներ այլ առաջարկներ կատարեն, կամ ամբողջացնեն առաջարկս կամ երկրորդեն զայն՝ միշտ համայն հայութեան շահը գերխնդիր ընդունելով:

Մանուէլ Քէշիշեան

Հալէպ,  3 Նոյեմբեր 2016

Լուսանկարում՝ Մանուել Քեշիշյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում