Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հավանություն տվեց ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց ապօրինի հարստացումը քրեականացնող նախագծին

Կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում հավանության արժանացրեց արդարադատության նախարարության՝ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը նման փաթեթի մշակման աշխատանքներ սկսելու հանձնարարական էր տվել նոյեմբերի սկզբին։

Ներկայացնելով հակակոռուպցիոն այս փաթեթի հիմնական էությունը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել այն պետական պաշտոնյան, որի եկամուտների և ներկայացրած հայտարարագրի միջև կլինի էական տարբերություն։

Նրա խոսքով՝ էական է համարվելու նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը։

Որպես հիմնական պատժատեսակ նախատեսվում է սահմանել ազատազրկումը՝ 3-6 տարի ժամկետով։ Բացի այդ՝ օրենսդրական այս նախաձեռնությամբ սահմանափակվելու են պետական պաշտոնյաների կանխիկ նվիրատվություններն ու փոխառությունները։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

***

Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։ Նա ներկայացրել էր նախաձեռնության նպատակները, հիմնական դրույթներն ու հարակից օրենսդրական փոփոխությունները։ Արդարադատության նախարարի հետ ՍիվիլՆեթի հարցազրույցը՝ ստորև:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում