Գլխավոր Լրահոս

Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը  դեկտեմբերի 5-ին՝  ժամը 15։00-ի դրությամբ,  մարդատար ավտոմեքենաների համար բացվել է: Այս մասին տեղեկացում է ՀՀ տրանսոպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարարությունը:

«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվակա ն տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար  երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը գրում է, որ  Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: «Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:

 

Այսօր առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում