Գլխավոր Լրահոս

Բելառուսը ռուսաստանյան շուկան հավասարեցնում է արտասահմանյանի

Բելառուսը ռուսաստանյան շուկան հավասարեցնում է արտասահմանյանի

Բելառուսը ռուսաստանյան շուկան հավասարեցնում է արտասահմանյանի։ Փետրվարի 1-ից ի թիվս այլ ապրանքների սերտիֆկացման գործընթաց պետք է անցնեն նաև Բելառուս ներմուծվող ռուսաստանյան մի շարք ապրանքներ։

Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը, հաստատվել է այն ապրանքների ցանկը, որոնք բելառուսական շուկա մտնելիս պետք է անցնեն համապատասխանության հավաստման գործընթաց։ Այդ ապրանքների շարքում է կենցաղային տեխնիկան, գրասենյակային և ռադիոէլեկտրոնային սարքավորումների որոշ տեսակներ։ Ցուցակում են նաև օղին և գինին, հրդեհային անվտանգության միջոցներ, որսորդական և մարզական զենքը։

Թեև ներկրման փոխարինումը նոր երևույթ չէ Բելառուսում, սակայն ներկայիս իրադրության առանձնահատկությունն այն է, որ նոր կանոնները տարածվում են Բելառուս ներմուծվող ամբողջ արտադրանքի վրա, մինչդեռ նախկինում այդ պահանջները չէին վերաբերում Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսային ընդհանուր տարածքի երկրներին, առաջին հերթին, Ռուսաստանին, ընդգծում է պարբերականը։ Բանն այն է, որ կենցաղային տեխնիկայի մեծ մասը Բելառուս է ներմուծվում հենց Ռուսաստանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն արձագանքել է նորամուծությանն ու փաստել, որ Բելառուսը խախտում է ինտեգրացիոն պայմանավորվածությունները։ Հանձնաժողովը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ենթադրում է, որ պետությունները արտադրանքի շրջանառությունն ապահովում են առանց լրացուցիչ պահանջներ ներկայացնելու և համապատասխանության գնահատման գործընթաց անցկացնելու։

Բելառուսի կառավարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։

Տեղացի վերլուծաբանները Բելառուսի կառավարության որոշման մեջ տեսնում են քաղաքական ենթատեքստ՝ կարծելով, որ դա համաչափ պատասխան է Ռուսաստանի վերջին գործողություններին։ Խոսքը ոչ միայն նավթագազային տարաձայնությունների, այլև ՌԴ  կողմից բելառուսական որոշ ապրանքների հանդեպ մտցվող պարբերական արգելքների մասին է։

Փորձագետները հակված են մտածելու, որ Մոսկվայի գործողությունները կապված են Մինսկին ավելի սերտ ինտեգրման դրդելու նրա ցանկության հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում