Գլխավոր Լրահոս

Նոր հիմնադրամը կղեկավարի նախագահի խորհրդականը

Նոր հիմնադրամը կղեկավարի նախագահի խորհրդականը

Կառվարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի իրավազորություն» (Jurisdiction Armenia) ծրագրի հիմնադրույթներին: Ծրագիրն ուղղված է ոչ միայն տնտեսության իրական ոլորտի մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման երկարաժամկետ հեռանկարի ապահովմանը, այլև մեծ շուկաների միջև ներդրումային հոսքերի համար հարմարավետ և գրավիչ հանգույցի ստեղծմանը։ ««Հայաստանի իրավազորություն» ծրագրի գաղափարախոսությունն է համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը գրավիչ կդարձնի օտարերկրյա ընկերությունների համար և կստեղծի խթաններ ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան վերաուղղելու համար: Ծրագրի կարգախոսն է՝ «անվտանգ, բարենպաստ և հասանելի»»,- նշված է կառավարության հաղորդագրությունում։

«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում այս մասին գրել է, որ «այս տարօրինակ անվանումով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորելու է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը»: Խորհրդի կազմում են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտյոմ Կոստանդյանը: Ուսումնասիրելով կանոնադրությունը, կարելի է պնդել, որ հիմնադրամին վերապահվում են կառավարության գործառույթներ: Նպատակների մեջ  նշվում է, որ հիմնադրամը պետք է աջակցի օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը, բարձրացնի երկրի ներդրումային ունակությունները, ապահովի ֆինանսական հոսքերի արագ աճ, օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլն:

2014թ․ հունիսին կառավարությունը պետբյուջեի հաշվին օժանդակել էր ՀՀ նախագահի գխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի 100 հազ. դրամ կապիտալով «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը՝ երեք տարով հետաձգելով ներկրվելիք 3,66 մլրդ դրամի ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարումը։

2015թ․ նոյեմբերին էլ կառավարությունը թույլատրեց այս ընկերության կողմից ներմուծվելիք մոտ 1,4 մլրդ դրամի ապրանքների մասով ավելացված արժեքի հարկի վճարումը՝ 267  մլն դրամ, հետաձգել մինչև 2018թ.:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում