Գլխավոր Լրահոս

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների նկատմամբ: 

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների կողմից  հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Նոյեմբերի 1-ին «Հետքը» հոդված էր հրապարակել թեմայի վերաբերյալ։ Վերահսկիչ պալատը պարզել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լիազորել է իր երկու աշխատակիցներին, որպեսզի վերջիններս հենց իր՝ քաղաքացի Բագրատ Ենգիբարյանի հետ Հիմնադրամի անունից կնքեն փոխառության պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 37 մլն դրամ: Վերջինս այս բացահայտումը հերքել է:

Համաշխարհային բանկի կողմից տրամադրված «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով 2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության:

Լուսանկարում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Ittrend.am կայքից

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում