Գլխավոր Լրահոս

Նաիրիտցիները փակել էին փողոցը, կրկին աշխատավարձն են պահանջում

Նաիրիտցիները փակել էին փողոցը, կրկին աշխատավարձն են պահանջում

«Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր շուրջ մեկ ժամ փակել էին Բագրատունյաց փողոցը։ Նրանք պահանջում էին իրենց հինգ ամսվա աշխատավարձը։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Նաիրիտի աշխատակիցներից մեկը նշեց, որ իրենց խոսք են տվել, թե հարցը կլուծվի, այդ պատճառով բացել են ճանապարհը։

«Ճիշտ է՝ մենք չենք հավատում, որ կլուծվի, բայց ցույց տվեցին, որ հարգում ենք, այս անգամ զիջեցինք իրենց և բացեցինք փողոցը»,- ասաց աշխատակիցը՝ հավելելով, որ այս հարցը իրենք բարձրացրել են «Նաիրիտի» տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանի մոտ, սակայն չեն հավատում, որ որևէ բան կարող է փոխվել։

Աշխատակիցը նաև նշեց, որ այսօր ստորագրել են հուլիս ամսվա աշխատավարձը ստանալու համար, սակայն դեռ չեն ստացել։ Իսկ մնացած ամիսների աշխատավարձը ստանալու հույս չունեն, իսկ դիմացը Նոր տարի է։

«Գործարանի տնօրենը մոտ մեկ ամիս առաջ ասաց, որ շուտով վարչապետ Կարեն Կարապետյանը կհայտարարի՝ աշխատավարձի պարտքը մարելու մասին, բայց այդպես էլ այդ հայտարարությունը չեղավ»,- ասաց աշխատակիցը՝ նշելով, որ այժմ 261 աշխատակից սպասում է աշխատավարձի։

Նաիրիտցիները նշում են, որ մինչև չստանան իրենց աշխատավարձերը, նման ակցիաները և միգուցե առավել կոշտ քայլերը շարունակական են լինելու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում