Գլխավոր Լրահոս

Ծաղիկները չեն մատակարարվել․ ֆիննախը արձագանքել է ՍիվիլՆեթի հրապարակմանը

Ծաղիկները չեն մատակարարվել․ ֆիննախը արձագանքել է ՍիվիլՆեթի հրապարակմանը

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել ՍիվիլՆեթի «Քո գրպանից՝ ֆինանսների նախարարության ծաղկեփնջերին» տեսանյութի վերաբերյալ։ Հաղորդման մեջ նշվում է, որ ֆինանսների նախարարությունը իր դահլիճները բնական ծաղիկներով կոմպոզիցիաներով զարդարելու համար դեկտեմբերի 1-ին 4,08 մլն դրամի պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Աշոտ Ազիզյանի հետ։ Նույն մրցույթին «Բրաբիոն ֆլորա սերվիս» ընկերությունն առաջարկել էր շուրջ երեք անգամ քիչ գումար՝ 1,2 մլն դրամ, սակայն նախարարությունը պայմանագիրը կնքել էր Ազիզյանի հետ։

Ֆինանսների նախարարությունը պարզաբանման մեջ նշել է, որ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ն դուրս է մնացել մրցույթից՝ պետբյուջեի նկատմամբ չմարված պարտք ունենալու պատճառով, ինչն օրենքի պահանջ է, և չէր կարող այլ կերպ լինել։

«Մրցույթում հաղթած մասնակցի հետ կնքվել էր պայմանագիր, որի չկնքելը կհանգեցներ «Գնումների մասին» օրենքի պահանջների խախտման (հիմք՝ «Գնումների մասին» օրենքի 33 հոդված, 2-րդ մաս): Ընդ որում, գնման պայմանագիրը կնքվել էր պայմանով, առ այն, որ վերջինս ուժի մեջ կմտնի համապատասխան միջոցների առկայության դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ մինչ Ձեր կողմից իրականացված հրապարակումը՝ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի իրականացման արդյունքում հարցն արդեն իսկ զեկուցված է եղել ֆինանսների նախարարին և կայացված է եղել որոշում ֆինանսավորում չհատկացնել նշյալ գնման առարկայի ձեռք բերման համար: Այսինքն՝ հրապարակման մեջ տեղ գտած հարցադրման վերաբերյալ, թե որքան գումար է տրամադրվել Ա/Ձ Աշոտ Ազիզյանին՝ տեղեկացնում ենք, որ գումարներ չեն տրամադրվել և չեն տրամադրվելու՝ համաձայն վերոնշյալ որոշման»,- նշված է ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ։

Անհատ ձեռներերց Աշոտ Ազիզյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել էր, որ ֆինանսների նախարարությանը այս պայմանագրի շրջանակում արդեն իրականացրել է մատակարարումը։ Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը հերքեց դա։

«Աշոտ Ազիզյանի նշած առաջարկը մեր ներքին աուդիտը համարել է ոչ նպատակահարմար։ Մենք չէինք կարող այդ անձից ձեռք բերել այդ գնով ծաղիկներ, քանի որ ներկա բյուջեի պայմաններում դա մեզ համար նպատակահարմար չէր »,- ասաց Մկրտչյանը։

Ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ նաև նշվում է, որ ս.թ. հոկտեմբերից նախարարությունում ներդրվում են նոր հսկողական մեխանիզմներ՝ ոչ անհրաժեշտ ծախսերը կանխելու համար, և «Ձեր արձագանքը մեզ օժանդակում է այդ հարցում»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում