Գլխավոր Լրահոս

Հրանտ Բագրատյան. «Համապատասխան ձեռքով պետք է բռնել համապատասխան ականջը»

Հրանտ Բագրատյան. «Համապատասխան ձեռքով պետք է բռնել համապատասխան ականջը»

Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերում լրացումներ և փոփխություններ իրականացնելու մասին նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի առաջին  ընթերցումից հետո ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա ելույթի սկզբում ասաց, որ «Համապատասխան ձեռքով պետք է բռնել համապատասխան ականջը»: 

«Դուք կառավարման համակարգ ներմուծում եք մի թարս համակարգ, որը կարող է ունենալ անկախատեսելի հետևանքներ: Բնականաբար պատգամավորների մոտ ծագում են հետևյալ հարցերը. մասնավորապես ո՞նց կարող է հարկը հավաքի մեկը, բայց Կենտրոնական բանկում ստեղծվի խորհուրդ, ունենա երեք անդամ և հենց խորհուրդը տնօրինի այս հարկը: Ի՞նչ գործ ունի Կենտրոնական բանկը հարկերի հետ:

Կամ ստեղծում ենք ներդրումային ֆոնդ, որը չի կարգավորվելու սնանկության մասին այն նորմերով, որոնք այսօր կիրառվում են կառավարության կամ դատական համակարգի կամ էլ Կենտրոնական բանկի կողմից»,- իր ելույթում ասաց Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով` իշխանությունը և կառավարությունը չեն շարժվում կառավարման տեսության պահանջներով:

«Այսօրվա իշխանությունները, կառավարության ներկայացուցիչները շատ հաճախ սիրում են ձախ ձեռքով բռնել աջ ականջը, չի ստացվելու: Բերել եք օրենք, օրենսրդական նախագծեր իրենց փոփոխություններով, ջնջում եք և հարկային օրենսգիրքը, որ նոր ենք ընդունել և  սուվերեն հիմնադրամի մասին ծրագիրը, որը քննարկվել և ընդունվել է»,- նշեց նա:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում