Գլխավոր Լրահոս

Վարչապետ Կարապետյանը և նախագահ Ռոհանին կարևորել են ազատ առևտրի գոտու ստեղծումը

Վարչապետ Կարապետյանը և նախագահ Ռոհանին կարևորել են ազատ առևտրի գոտու ստեղծումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նախագահ Ռոհանին և վարչապետ Կարապետյանը կարևորել են ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ որպես երկու երկրների միջև կապերի զարգացման հնարավորություն։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետ Կարապետյանն  առաջարկվել է իրանական կողմի հետ դիտարկել Հայաստանում սննդամթերքի սետիֆիկացման կենտրոնի ստեղծման գաղափարը, որը կնպաստի ապրանքատեսակների համապատասխանության գնահատման գործընթացի դյուրացմանն ու առևտրաշրջանառության աճին: Հատկանշելով Հայաստանի և Իրանի ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը՝ Կարեն Կարապետյանն առևտրաշրջանառության խթանման տեսանկյունից կարևորել է նաև իրանական ընկերությունների գործունեության ընդլայնումը Հայաստանում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունները: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն աջակցելու Իրան-ԵԱՏՄ բանակցային գործընթացում:

Անդրադարձ է եղել տարանցիկ փոխադրումների գործընթացի պարզեցման, զբոսաշրջության ներուժի իրացման և փոխադարձ ուղևորահոսքերի ավելացման հետ կապված օրակարգային հարցերին:
Նախագահ Հասան Ռոհանին դրական է գնահատել հայ-իրանական փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը և նշել, որ իրանական կողմը խրախուսում է երկկողմ հարաբերություններիր զարգացմանն ուղղված ցանկացած կառուցողական առաջարկություն:

Իրանի նախագահի կայքէջի փոխանցմամբ՝ նախագահ Ռոհանին կարևորել է Արաս ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ որպես երկու երկրների միջև կապերի զարգացման հնարավորություն։ «Բացի համաձայնագրերի իրագործումից, մենք պետք է աշխատանքներ կատարենք երկու երկրների առևտրի պալատների հարաբերությունների սերտացման համար և ներդրողներին ու մասնավոր հատվածին խրախուսենք խորացնել կապերը և խթանել համագործակցությունը»,- ասել է Ռոհանին։

Երևանում կայացած հայ-իրանական բիզնես ֆորումին Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանն ունեն հնագույն հարաբերություններ և պատկանում են միևնույն քաղաքակրթությանը։ «Իրանում ապրող հայերը երկու երկրները կապող ամուր կամուրջ են, և մենք այս հնարավորությունը պետք է օգտագործենք մեր երկրների միջև կապեր ամրդապնդելու համար»։ 

Նախագահ Ռոհանիի Հայաստան կատարած այցի հիմնական արդյունքները կարդացեք այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում