Դեկտեմբերի 23-ի Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ քվերակության դրվեց միջազգային երկու վարկային պայմանագրի վավերացման հարցերը:
ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 24 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Այս համաձայնագրով Հայաստանը 40 միլիոն եվրո վարկ է վերցնում: Այս համաձայնագրով 40 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկ է տրամադրվելու Հայաստանին:
ՀՀ-ի և Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի միջև 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված զարգացման քաղաքականության 4-րդ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն ընդունվեց 78 կողմ, 23 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Համաձայնագրով վարկը կազմելու է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է Հայաստանի բյուջետային աջակցությանը:
Կարճ քննարկումից հետո քվեարկության դրվեց նաև «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ, որը ընդունվեց 81 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպահ հարաբերակցությամբ: Ըստ որոշման` պետական տուրքը գործող 100 000-ապատիկի փոխարեն հաշվարկվելու է բազային տուրքի 500 000-ապատիկի չափով:
Ազգային Ժողովն ավարտվեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Civilnet











