Գլխավոր Լրահոս

Կա ներուժ է՛լ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին․ Կարայան

Կա ներուժ է՛լ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին․ Կարայան

Կա ներուժ է՛լ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին օրենսդիր և գործադիր մակարդակներում․ երեկ հայտարարել է ՀՀ տնտեսական  զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Ռուսաստանի Պետական դումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ համապատասխան դինամիկ քայլեր կձեռնարկվեն ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ԵԱՏՄ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման: Կարայանի խոսքով` կա ներուժ է՛լ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին օրենսդիր և գործադիր մակարդակներում:

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր խոսքում կարևորել է նախարարության դերը թե´ պետության և թե´ եվրասիական ինտեգրման խորության առումով:

Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ընդլայնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տեխնոպարկերի, ազատ տնտեսական գոտիների և առաջանցիկ զարգացման տարածքների ոլորտում:

Սուրեն Կարայանը ռուսաստանցի պաշտոնյաներին ներկայացրել է Armphone հայկական հեռախոսը` տրամադրելով մանրամասներ վերջինիս արտադրության վերաբերյալ: Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ լսել է Armphone-ի մասին և ուրախ է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում նման զարգացում է գրանցում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում