Գլխավոր Լրահոս

Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատույթի շենքերը չեն քանդվելու․ Նարեկ Սարգսյան

Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատույթի շենքերը չեն քանդվելու․ Նարեկ Սարգսյան

Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատույթում դեռևս պահպանված հին, պատմություն կրող շենքերը չեն քանդվելու։ Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հանդիպմանը հայտարարեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով 2008-ին գերակա շահ ճանաչված Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատվածում գտնվող հին շենքերի ճակատագրին։

«Այս հատվածում կա երկու հուշարձան՝ Պուշկինի 2-ի շենքը և Հրշեջների շենքը։ Որպես պետական լիազոր մարմին մենք ոնց ենք տեսնում այս խնդրի լուծումը․ ա՝ հուշարձանները պետք է տեղում մնան և չքանդվեն, բ՝ այնտեղ կան և ոչ հուշարձան շենքեր, որոնք ձևավորոմ են տվյալ փողոցի մասշտաբը և դիմագիծը, այդ շենքերը ևս պետք է չքանդվեն։ Եվ բոլոր խնդիրները պետք է լուծվեն նշված պայմաններում»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս մոտեցման մասին տեղյակ է և՛ Երևանի քաղաքապետարանը, և՛ ներդրողը։

Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատվածի  տարածքները 2008-ից սկսած երեք անգամ օտարվել են գործարար Սամվել Մայրապետյանի «Լոկալ Դիվելոփերզ» ընկերությանը: Ներկայում ընկերությունը դատարանի միջոցով փորձում է բնակիչներին օտարել տարածքից:

«Երբ ավարտվեն իրացման աշխատանքները, կմշակվի էսքիզային նախագիծ, և պայմանավորվածություն կա, որ այդ էսքիզային նախագիծը լայն հանրային իրազեկում կունենա։ Անկեղծ ասած՝ չկա անհանգստություն, որ ծածուկ այլ բան կարվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նարեկ Սարգսյանին ՍիվիլՆեթը հիշեցրեց Արամի 30-ի հին շենքը գիշերը քանդելու, Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցման դեպքերը, երբ առանց հանրությանն իրազեկելու և պատշաճ նախագծի, շենքերը ոչնչացվել էին։

«Նախադեպեր կան։ Պայթեցումը ինքը անհասկանալի պատմություն է, որովհետև քաղաքաշիանական խորհուրդը Երևանի քաղաքապետարանում քննարկել է և տեղեկացրել է, որ կառուցապատողը կարող է վերափոխել մեջտեղի հատվածը։ Ի՞նչ նպատակ կար պայթեցնելու, չեմ հասկանում։ Իսկ նախորդ դեպքին չեմ անդրադառնա, քանի որ այնպիսի խիստ բացասական վերաբերմունք կա, որ հիմա դժվար թե նման ծածուկ բաներ արվեն»,- ասաց Սարգսյանը։

Նարեկ Սարգսյանը նշեց, որ չեն ավարտվել նաև Հյուսիսային պողոտայի հատվածում ներդրումները։ Առաջիկա տարիներին այս հատվածում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում։

Լուսանկարում՝ Աֆրիկյանների արդեն քանդված շենքը Պուշկինի փողոցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում