Երևանում տեղադրվել է հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը, որը ֆինանսավորել է Awesome հիմնադրամը։
Գաղափարը էկոլոգիապես մաքուր, արևային էներգիայով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորման կայան ունենալն է, նշվում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
Ինչպե՞ս է այն աշխատում. կայանի երեք արևային վահանակները լիցքավորում են լիթիումային վերալիցքավորվող մարտկոցը, որն էլ իր հերթին էներգիա է տրամադրում հեռախոսների լիցքավորման համար։ Ամեն կայան ունի վեց միակցիչներ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել վեց բջջային հեռախոս։
Մարտկոցը լիովին լիցքավորման համար պահանջում է 4-6 ժամ արև և կարող է էներգիա տրամադրել 40+ ժամվա ընթացքում: Սա նշանակում է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաև այն ժամանակ, երբ չկա արև, օրինակ՝ գիշերը։
Civilnet











