Գլխավոր Լրահոս

Ավետիք Չալաբյանը յոթ կետ է առաջարկում տնտեսական առաջընթացի համար

Ավետիք Չալաբյանը յոթ կետ է առաջարկում տնտեսական առաջընթացի համար

«Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը «Մեդիամաքսում» հրապարակած «Ինչպես ավարտել այս պատերազմը» վերնագրված հոդվածում խոսում է Հայաստանի առջև ծառացած քաղաքական, տնտեսական և անվտանգային խնդիրների մասին։

Հոդվածում նա առաջարկում է յոթ կետ, որ անհրաժեշտ է անել տնտեսական զարգացման համար․

Ա) Տնտեսական մրցակցության թափանցիկ եւ հավասար պայմանների ապահովում բոլոր տնտեսվարողներին, անկախ նրանց քաղաքական ազդեցությունից

Բ) Արագացված տնտեսական ինտեգրացում՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, եւ Մերձավոր Արեւելքի բարեկամական երկրների հետ, բարձր տեխնոլոգիաների մասով՝ նաեւ Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալու հեռանկարով 

Գ) Բյուջեի եկամուտների հավաքագրման բարձրացում երկրում առկա հարստությունը համարժեք հարկելու հաշվին, արտաքին պարտքի մակարդակի կայունացում եւ աստիճանական նվազեցում

Դ) Պետական ծախսերի օպտիմալացում եւ գերակայությունների վերակողմնորոշում՝ կրթության եւ պաշտպանական ոլորտի վրա, տարածաշրջանում գիտա-կրթական գերազանցության կենտրոնի ձեւավորում, բանակի տեխնոլոգիական վերազինում եւ ռազմարդյունաբերության զարգացում 

Ե) Կանանց մասնագիտական ակտիվության եւ ներգրավվածության բարձրացում գործունեության բոլոր ոլորտներում, ներառյալ նաեւ պաշտպանական ոլորտում, երկրում առկա մարդկային ռեսուրսների առավելագույն օգտագործման նպատակով

Զ ) Անկախ եւ որակյալ դատաիրավական համակարգի ձեւավորում, ներդրողների եւ քաղաքացիների իրավական պաշտպանվածության ապահովում

Է) Հայրենադարձության աջակցում՝ որպես երկիր կապիտալի եւ կարողությունների ներգրավման, եւ արտերկրի հայության հետ իրական ինտեգրացման միջոց։

Հոդվածը կարդացեք Մեդիամաքսում

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում