Գլխավոր Լրահոս

Վրաստանն ու Գազպրոմը պայմանավորվեցին․ փոխհատուցումը՝ դրամով

Վրաստանն ու Գազպրոմը պայմանավորվեցին․ փոխհատուցումը՝ դրամով
Վրաստանը դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց Գազպրոմից կստանա ոչ թե տարանցվող գազի 10 տոկոսը, ինչպես նախկինում, այլ գումարային փոխհատուցում։ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը 2018 թվականից անցնելու է Գազպրոմի հետ ռուսական բնական գազն իր տարածքով Հայաստան տարանցելու դիմաց ֆինանսական փոխհատուցման պլանի։ Մինչ այդ, 2017 թվականին, Վրաստանը կշարունակի ստանալ իր տարածքով փոխադրվող ռուսական գազի 10 տոկոսը։ «Գազպրոմի հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին, սակայն, բանակցությունների մի քանի փուլերից հետո մենք կարողացանք գալ փոխադարձ շահավետ համաձայնության. Վրաստանի կառավարությունը քննարկել է գործարքը և որոշել ստորագրել համաձայնագիրը: Ես ուզում եմ ընդգծել, որ Վրաստանի կախվածությունը ռուսական գազից չի աճի այս համաձայնագրի պատճառով: Միակ բանը, որ փոխվելու է՝ վճարման եղանակն է, որը ներառում է ֆինանսական փոխհատուցում բնական գազ ստանալու փոխարեն։ Ինչ վերաբերում է տարանցման արժեքին, այն կլինի եվրոպական երկրներում ամենաբարձրերից մեկը», - ասել է Կալաձեն: Համաձայն գործող գործարքի, Վրաստանի տարածքով տարեկան 2,4 մլրդ խորանարդ մետր գազ է տարանցվում դեպի Հայաստան, որից  0.3 միլիարդը Վրաստանն ստանում է անվճար: Գազպրոմը նմանատիպ գործարք էր առաջարկել անցյալ տարի՝ 2016 թվականին։ Սակայն բանակցությունների ուղղությունը փոխվեց 2016-ի մարտին, երբ Վրաստանը և ադրբեջանական SOCAR-ը պայմանագիր ստորագրեցին, որով ավելացվեցին Վրաստանին մատակարարվող ադրբեջանական գազի ծավալները։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում