Գլխավոր Լրահոս

Կարո Փայլանը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան

Կարո Փայլանը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական միություն կուսակցության (HDP) անդամ Կարո Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Մեջլիսի երեք նիստերի մասնակցությունից իրեն զրկելու որոշումը, հաղորդում է Hurriyet Daily News-ը։ Իր այդ մտադրության մասին ավելի վաղ Փայլանն ասել էր Արմենպրես-ին։ Հունվարի 13-ին Կարո Փայլանը Մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը, ինչի համար որոշում է կայացվել նրան հեռացնել երեք նիստից: Փայլանը հայտարարել է, որ խոսելու իր իրավունքը խախտվել էր Մեջլիսի փոխխոսնակ Ահմեթ Այդընի «կողմնակալ դիրքորոշման» հետևանքով։ Բացի այդ, մերժվել է հավելյալ հինգ րոպե տրամադրելու իր խնդրանքը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում