Գլխավոր Լրահոս

Հայաստանը գոյութենական ճգնաժամի առաջ է․ Զորյան ինստիտուտի նախագահի առաջարկները

Հայաստանը գոյութենական ճգնաժամի առաջ է․ Զորյան ինստիտուտի նախագահի առաջարկները

Հայաստանի անկախության 25 տարիների առթիվ Տորոնտոյում գործող Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը (Greg Sarkissian) վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի ներկա իրավիճակի, անցած 25 տարիներին հաղթահարած դժվարին ուղու մասին։ Հոդվածում Գուրգեն Սարգսյանը ներկայացնում է առաջարկություններ՝ երկիրը դեպի ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և տնտեսական անկախություն ուղղորդելու համար: Հոդվածը կրճատումներով ներկայացված է ստորև։

Հանուն Հայաստանի գոյատևման՝ կարևոր է գտնել արտագաղթին վերջ դնող ուղիներ։ Սա ազգի գոյատևման հարց է։ Առանց երկրում բավականաչափ մարդկային զանգվածի՝ երկրի զարգացումը և ի վերջո գոյատևումն ու անկախությունը հայտնվում են լուրջ սպառնալիքի տակ։

Իրենց հանդեպ ժողովրդի վստահությունը վերականգնելու համար Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ մշակեն կարճաժամկետ գործողությունների պլան՝ հիմնված երկու կոնկրետ մոտեցումների վրա: Ավելին, արտագաղթի դադարեցման համար  կառավարությունը պետք է նաև մշակի միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ՝ քաղաքական և տնտեսական կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու համար։

Կարճաժամկետ քայլեր

Քաղաքական 

Արդար ու թափանցիկ ընտրական գործընթացի ապահովման նպատակով իշխանությունները պետք է կազմակերպեն պաշտոնական, հավատարմագրված դիտորդական առաքելություն Սփյուռքից և միջազգային այլ կառույցներից՝  յուրաքանչյուր ընտրատեղամասում  վերահսկելու արդար քվեարկության, ձայների հաշվարկման և հրապարակման գործընթացները։ Իշխանությունները պետք է ընտրություններից ամիսներ առաջ խրախուսեն, հրապարակայնորեն աջակցեն ու իրականացնեն այս նախաձեռնությունները։ 2017-ի  թափանցիկ ու արդար խորհրդարանական ընտրությունները կարող են լինել կարևոր փորձություն, որը ցույց կտա կառավարության՝ հանրության վստահությունը ձեռք բերելու հստակ և լուրջ մտադրությունը։

Տնտեսական

Մենաշնորհի վերացման կամ թուլացման նպատակով իշխանությունները պետք է․

- Վերացնեն պատգամավորներ ու պաշտոնյաների գործունեությունում առկա շահերի բախումը։ Սա կարելի է իրականացնել առկա օրենքների կիրառմամբ և օրինախախտների դեմ իրավական գործողությունների ամրապնդման միջոցով։
- Վերացնեն իրավական և արտաիրավական բոլոր խոչընդոտները բոլոր տեսակի ներմուծումների, մասնավորապես՝ սննդի կամ այլ ապրանքատեսակների նկատմամբ, և թույլ տան ցանկացողներին զբաղվելու առևտրվ կամ արտադրությամբ։ ՀՀ նախագահը կարող է նպաստել այդ վստահության ջանքերին, հայտարարելով. «Տնտեսության բոլոր ճյուղերն ու գործունեությունները բաց կլինեն նոր մասնակիցների և մրցակիցների համար: Նրանք, ովքեր կփորձեն խոչընդոտել, խստորեն կպատժվեն: Անկախ մարմինը կվերահսկի այս նախաձեռնությունն ու կկիրառի առկա օրենքները՝ նոր մենաշնորհների կանխման կամ խափանման նպատակով»։

- Հրապարակայնորեն տուգանել մենաշնորհներին, այդ թվում`զինվորական անձնակազմի այն անդամներին, ովքեր չարաշահել են գնումների գործընթացը և հարստացել բանակի հաշվին։ Նման գործողությունները ցույց կտան նոր կառավարության վճռականությունը՝ սեփական խոսքը գործի վերածելու հարցում։ Մինչև ՀՀ վարչապետը լուրջ չվերաբերվի այս խոչընդոտների վերացմանը, նախագահի կողմից նոր վարչապետի նշանակումը և որոշ պաշտոնյաների փոխարինումը կդիտվի ձևական։

Միջնաժամկետ քայլեր

- Ընդլայնել կրթական ծրագրերը՝ ապահովելու Հայաստանի գլոբալ մրցունակությունը։

- Բարձրացնել մարդկային և ֆիզիկական կապիտալում բարձրորակ ներդրումների շուրջ հանրային ծախսերը,

- Նպաստել իրական, անկախ դատական համակարգի ստեղծմանը։

Երկարաժամկետ քայլեր

- Վերացնել գործադիրի գերիշխանությունը իշխանության մյուս թևերի հանդեպ։ Ներկայում վարչական ռեսուրսներն օգտագործվում են գործադիրի կողմից՝ նրա ձեռքում ավելի շատ իշխանություն կուտակելու համար։ Սա խարխլում է զսպումների ու հակակշիռների մեխանիզմի հիմքերը։
Անսալ բարեփոխումների հանրային պահանջին, այլապես կունենանք արմատականացված քաղաքական ուժեր, հարուստ ու փոքր քաղաքական էլիտայի և ավելի լայն ու աղքատաացած հիմնական բնակչության միջև խորացող անջրպետ։

- Վերջ դնել իշխող էլիտաների կողմից հովանավորչությանը, ինչպես նաև կոռումպացված հովանավոր-հաճախորդ ցանցերին, որոնք տանում են անարդյունավետության ու ցածր պրոֆեսիոնալիզմի՝ արդյունքում հանգեցնելով վերահսկողության մեխանիզմների հանրային կառավարման բացակայության։

-Վերացնել պետական վերահսկողությունն ու իշխանության ազդեցությունը ԶԼՄ-ների վրա, վերջ դնել այդ ոլորտում առկա մենաշնորհներին։

- Վերջ դնել  խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանական բռնություններին: Մեղավորները պետք է ենթարկվեն արագ և թափանցիկ հանրային դատավարության: Ներկայում ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները չեն վայելում հանրության վստահությունն ու հարգանքը։

- Աղքատության և սոցիալ-տնտեսական դժգոհությունների դեմն առնել` ամբողջ բնակչության համար ստեղծելով հավասար հնարավորություններ հարստություն կուտակելու և բաշխելու առումով։

- Ամրապնդել Սփյուռքի նախարարությունը՝ աշխատանքի ընդունելով փորձառու հայ դիվանագետների, որոնք իրենց հետ կբերեն Սփյուռքի տարբեր համայնքներում իրենց երկար տարիների աշխատանքի փորձը։ Նրանք նաև կօգնեն փոխելու նախարարության գործելաոճը և առավելագույնս օգտագործելու Սփյուռքում առկա ներուժը:

- Լուծում տալ բնապահպանական խնդիրներին, մասնավորապես` կապված հանքարդյունաբերության ոլորտի հետ։
Կազմակերպել հասարակական և անկեղծ քննարկումներ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։ Դադարեցնել անզիջողականության հրահրող  բոլոր ազգայնական և առավելապաշտական տրամադրությունները։ Հանրությանը տեղեկացնել ու կրթել փոխզիջումների անհրաժեշտության մասին, ինչը ծայրահեղ անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար։

- Ապահովել բոլոր վետերանների բարեկեցությունը: Կյանքը ազգի համար վտանգած անձանց հանդեպ պետք է ցուցաբերվի առավելագույն հոգածություն և լավ պայմաններ։ Ռազմական ոլորտում կոռուպցիան պետք է դիտվի որպես ծայրահեղ ծանր հանցանք և պետք է խստորեն պատժվի ու հանրայնորեն խարազանվի։

- Վերակառուցել աղետի գոտին, քանի որ 1988-ից ի վեր Հայաստանի որոշ հատվածներում, հատկապես Գյումրիում, վերակառուցումը շատ դանդաղ է ընթանում։

- Պահպանել եկեղեցու և պետության տարանջատումը: Հայ առաքելական եկեղեցին ունի ոչ պաշտոնական, բայց ամուր հարաբերություններ հայկական պետության հետ և իշխանություններին հաղորդում է որոշակի լեգիտիմություն ու աջակցություն։

***

Հայաստանն իր անկախության 25-րդ տարում իսկապես կանգնած է գոյութենական ճգնաժամի առաջ՝ ոչ միայն իր աշխարհաքաղաքական մարտահրավերների, այլև ներքին մարտահրավերների պատճառով։

Հայաստանը միշտ իր գոյության համար ստիպված է եղել պայքարել արտաքին ուժերի դեմ։ Սակայն այն ավելի խոցելի է դարձել իր իսկ ներքին ուժերի՝ ապագայի հանդեպ իր ժողովրդի հույս ու հավատի և իշխանությունների հանդեպ վստահության թուլացման պատճառով, ինչը ներքին լուրջ անկայունության է հանգեցրել։

Թարգմանությունը Զառա Պողոսյանի

Ստորև՝ ՍիվիլՆեթի հարցազրույցը Գուրգեն Սարգսյանի հետ 2012թ․ ապրիլին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում