Գլխավոր Լրահոս

Արգենտինահայերը դեմ են հանդես եկել Չավուշօղլուի՝ իրենց երկիր այցին

Արգենտինահայերը դեմ են հանդես եկել Չավուշօղլուի՝ իրենց երկիր այցին

Արգենտինայի հայկական համայնքի կառույցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դեմ են հանդես գալիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այցին Հարավային Ամերիկա և Արգենտինա։

«Չավուշօղլուն ոչ միայն մարդկության դեմ հանցանք գործած պետության ներկայացուցիչն է, այլև Թուրքիայի կողմից պատմականորեն որդեգրված ժխտողական քաղաքականության «կատարող ձեռքը»,- Prensa Armenia գործակալության փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում։ - Չավուշօղլուն իր աշխատանքը նվիրել է նրանց նվաստացմանը, ովքեր ճանաչում են կամ անգամ հիշատակում Հայոց ցեղասպանությունը, ինչպես Ռուսաստանի, Եվրախորհրդարանի, 2015թ․ Վատիկանի և 2016թ․՝ Գերմանիայի ու ԱՄՆ-ի դեպքում էր»։ 

Հեղինակները Չավուշօղլուին և Թուրքիային մեղադրում են երկակի չափանիշներ կիրառելու մեջ. նրանք քննադատում են միայն այն հայտարարությունները, որոնք «նպաստավոր» չեն Թուրքիայի համար և լռում են, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է «հայկական ստերից»։ 

Արգենտինահայերի համոզմամբ՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Չավուշօղլուի աշխատանքը հանգում է միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգի՝ ինքնաարտահայտման ազատության նկատմամբ «գրաքննության մոդելի արտահանմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում