Հայաստանը Չինաստանում ստեղծում է առևտրական կցորդի հաստիք, որը պետք է ակտիվացնի Հայաստան-Չինաստան գործարար և առևտրատնտեսական հարաբերությունները։ Որոշումն ընդունվեց կառավարության փետրվարի 2-ի նիստում։։
Կցորդի պահպանման ծասերը կկազմեն մոտ 42 միլիոն դրամ։ Առևտրական կցորդի նստավայրը կլինի Պեկինում՝ Չինաստանում Հայաստանի դեսպանության շենքում։
Կառավարության որոշման նախագծում նշված է, որ 2015թ․ Սերժ Սարգսյանը Չինաստանի կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ է ձեռք բերել ընդլայնել և ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։ Կցորդի հաստիքի ստեղծումը, ըստ հիմնավորման, թույլ կտա ավելի արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերը Չինաստանում։
Civilnet











