Գլխավոր Լրահոս

Թվերը խոսում են․ Հայաստանում ընտանիքներն ամենից հաճախ սնվում են հացով և նպարեղենով

Թվերը խոսում են․ Հայաստանում ընտանիքներն ամենից հաճախ սնվում են հացով և նպարեղենով

Ընտանիքների սննդի ծախսերի մեծ մասը ուղղվում է ոգելից խմիչքների և ծխախոտի, ինչպես նաև հացի սպառմանը․ այսպիսի տվյալներ է բերում «Սոցիալական պատկերը և նպաստառու ընտանիքները Հայաստանում» 2015թ․ զեկուցը։ Պարզվել է նաև, որ Հայաստանում ընտանիքներն ամենից հաճախ սնվում ենբ հացով և նպարեղենով։

Հարցման արդյունքում պարզվել է, որ սննդի վրա կատարվող ծախսերը ոչ բավարար են համարել ընտանիքների 31%-ը, ինչ-որ չափով բավարար են համարել ընտանիքների 41%-ը։ Ընտանիքների 7%-ն է միայն ասել, որ սննդի վրա կատարվող ծախսերը լիովին բավարար են։

Ոգելից խմիչքների և ծխախոտի վրա միջին ամսական ծախսը մեկ շնչի հաշվով կազմում է 5500 դրամ, իսկ հացի ծախսը` 4800 դրամ։ Ընտանիքները մեկ շնչի հաշվով միջին ամսական կտրվածքով մսի վրա ծախսում են 3800 դրամ, միրգ և բանջարեղենի վրա՝ 3000 դրամ, կաթնամթերքի վրա՝ 3900 դրամ, մոտ 1800 դրամ ծախսում են քաղցրեղենի և թխվածքների վրա։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում