Գլխավոր Լրահոս

Մխիթարյանն իսկապես շատ, շատ լավ է խաղում․ Մոուրինյո

Մխիթարյանն իսկապես շատ, շատ լավ է խաղում․ Մոուրինյո

«Լիվերպուլ»-ի լեգենդ Ջեյմի Կարագերի կարծիքով՝ Հենրիխ Մխիթարյանի արագավազությունը նրան ավելի վտանգավոր «10-րդ համար» է դարձնում, քան Մեսութ Օզիլն է, Դավիթ Սիլվան և Խուան Մատան:

Հայ ֆուտբոլիստը կիրակի օրը կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լեսթեր» խաղում դարձավ առաջին գոլի հեղինակը՝ ապահովելով իր թիմի հաղթանակը 3-0 հաշվով։ Խաղից հետո Կարագերը գովեստի խոսքեր ուղղեց Մխիթարյանի հասցեին. «Մխիթարյանն ունի մի բան, որը նրա դիրքում խաղացողներից շատ քչերն ունեն՝ տեմպ»,- Sky Sports-ին տված հարցազրույցում նշել է Կարագերը։

«Խուան Մատան, Մեսութ Օզիլն ու Դավիդ Սիլվան բոլորն էլ հիանալի տեխնիկա ունեն, սակայն նրանք չունեն այդ տեմպը։ Հենց դա վճռորոշ եղավ առաջին գոլի համար»,- նշել է «Լիվերպուլ»-ի լեգենդը։

Առաջնության մեկնարկին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ քիչ էր խաղադաշտ հանում Մխիթարյանին, սակայն նոյեմբերի սկզբից նա սկսեց կանոնավոր կերպով դաշտ դուրս գալ։ «Լեսթեր»-ին հաղթելուց հետո Մոուրինյոն բացատրել է՝ ինչու էր Մխիթարյանին հազվադեպ խաղացնում առաջնության մեկնարկին։

«Երբեմն խաղացողներին պաշտպանելու լավագույն միջոցը նրանց դաշտ չհանելն է,- պարզաբանել է մարզիչը։ - Կարծում եմ՝ ձեր տեսանկյունից այսպես է․ «Եթե մարզիչը ֆուտբոլիստին թույլ չի տալիս դաշտ դուրս գալ, ուրեմն խանգարում է նրան», բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Երբեմն մենք խաղացողներին դաշտ չենք հանում նրանց պաշտպանելու համար։ Նույնն էլ Մխիթարյանի դեպքում էր»։

Մոուրինյոյի պնդմամբ՝ Մխիթարյանը հարմարվում էր։ Բացի այդ, ինչպես նկատել է մարզիչը, իրեն ավելի շատ բաներ են տեսանելի։

«Ես տեսնում եմ նաև այլ բաներ, որոնք ուզում եմ տեսնել․ Մխիթարյանն իսկապես շատ, շատ լավ է խաղում»,- ասել է Մոուրինյոն։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում