Գլխավոր Լրահոս

Հունվարին պարենային ապրանքները թանկացել են 7․4 տոկոսով

Հունվարին պարենային ապրանքները թանկացել են 7․4 տոկոսով

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, բանջարեղենը թանկացել է 49%-ով, իսկ միրգը՝ 11%-ով։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է  2017թ․ հունվարի Սպառողական գների ինդեքսը։ Հունվարին դեկտեմբերի համեմատ գները բարձրացել են 2․6%-ով։ Սա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների 7.4%-ոց աճով․ մրգերի գնաճը կազմել է 11%, բանջարեղենինը՝ 49%։  Հունվարին դեկտեմբերի համեմատ գները առավել շատ աճել են Վանաձորում ՝ 3.8%, իսկ առավել քիչ՝ Արտաշատում՝ 2.3%:

Ընդհանուր առմամբ, 2017թ․ հունվարին գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0.6%-ով, ինչը հիմնականում կապված է ոչ պարենային ապրանքների 3.5%-անոց գնանկմամբ, մասնավորապես՝ լվացող միջոցների 12% և վառելիքի 7% գնանկմամբ։ Նույն ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն աճել են 1.7%-ով։ 2017թ․ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ամենաշատը՝ 19%-ով, թանկացել է միրգը, 15%-ով շաքարավազը և  11%-ով բանջարեղենը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում