Գլխավոր Լրահոս

Քննարկվել է «Աշտարակ կաթի» առողջացման ծրագիրը

Քննարկվել է «Աշտարակ կաթի» առողջացման ծրագիրը

Տտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Աշտարակ կաթի» առողջացման ծրագրի պատասխանատուների հետ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը փետրվարի 20-ին հանդիպել է «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման նպատակով  իրականացվող ծրագրի ներդրող՝ ամերիկահայ գործարար Արա Ասատրյանի և ծրագրի իրականացման այլ պատասխանատուների հետ՝ քննարկելու ներկայում առողջացման ծրագրին առնչվող խնդիրները։ Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակներում նպաստել առաջացած խնդիրների լուծմանը և  ծրագրի իրականացմանը։ «Կարևոր է, որ արտադրությունը շարունակվի, քանի որ այն աշխատանքով ապահովում է ավելի քան 300 քաղաքացիների, ինչպես նաև՝ առնչվում է բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների բնականոն գործունեությանը»,- նշել է նախարարը։

Հյուրերը քննարկման ընթացքում ներկայացրել են «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման գործընթացով պայմանավորված խնդիրները։ Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է կազմակերպել եռակողմ հանդիպում՝   անվճարունակության վարույթում օրենսդրու­թյամբ սահմանված կարգով նշանակված կառավարչի, ներդրողի ներկայացուցիչների և նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ՝ առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակաները քննարկելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Ներդրողի ներկայացուցիչները քննարկման ընթացքում տեղեկացրել են, որ անցած երեք ամիսների ընթացքում մարվել  է գյուղացիների հանդեպ «Աշտարակ կաթի» պարտքերի շուրջ 65 տոկոսը։ Ձեռք են բերվել շուրջ 50 մլն դրամի սարքավորումներ՝ արտադրական գործընթացը բարելավելու նպատակով։

Ամերիկահայ գործարար Արա Ասատրյանը նշել է,  որ արտադրական սարքավորումների մեծ մասը  նորով փոխարինելու կարիք կա։ Նա վերահաստատել է, որ պատրաստ են ներդրում իրականացնել, և  կարևորում են, որ ընկերությունն իր բնականոն արտադրությունն իրականացնի։ «Այժմ Հայաստանում ներդրումներ իրականցնելու համար բարենպաստ պայմաններ են»-, նշել է Արա Ասատրյանը։

«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ անցյալ տարի ստեղծված իրավիճակի մասին ՍիվիլՆեթի տեսանյութը՝ ստորև։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում