Գլխավոր Լրահոս

Այլընտրանքային ճանապարհը կանցնի Աբխազիայո՞վ. «Ռուսթավի 2»

Այլընտրանքային ճանապարհը կանցնի Աբխազիայո՞վ. «Ռուսթավի 2»

Փետրվարի 26-ին Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կիրակնօրյա Post Scriptum հաղորդմանը տեսանյութ է ներկայացրել, որտեղ խոսվում է Հայաաստանից դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի մասին, հաղորդում է Վրաստանի հայալեզու Aliq.ge կայքը։

Հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ 2013թ․ հունվարին Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթգիծը, որը անցնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքով, հնարավոր է վերագործարկվի:

Նույն թվականին, Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Իվանիշվիլին հայտարարել էր, որ կողմերի համաձայնության դեպքում հնարավոր կլինի բացել երկաթուղին:

Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Լարսի միջանցքին այլընտրանքային ճանապարհի մասին է խոսել, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ճանապարհի մասին է խոսքը: Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով Վրաստանում էր և հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Վարչապետներն իրենց զրույցի մանրամասների վերաբերյալ չեն խոսել լրագրողների հետ: Նրանք միայն նշել են, որ խոսք է եղել տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների մասին։

«Հայկական մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ այլընտրանքային ճանապարհը բռնագրավված Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին է»,- հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում