Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը տասը տարվա մեջ առաջին անգամ սկսել է գազ ներմուծել

Ադրբեջանը տասը տարվա մեջ առաջին անգամ սկսել է գազ ներմուծել

2016թ․` 2006-ից ի վեր առաջին անգամ, Ադրբեջանը գազ է ներմուծել (294 մլն խորանարդ մետր): Թուրքմենստանը նրա միակ մատակարարն է:

Ինչպես հաղորդում է էներգետիկ ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերության World Energy Weekly հանդեսը (մարտի 13-ի համարը), Ադրբեջանի առևտրային գազի արդյունահանման ծավալը 2016թ․ նվազել է մինչև 18.75 մլրդ խմ՝ 2015թ․ 19.44 մլրդ խմ-ի համեմատ։ Արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 8.06 մլրդ խմ՝ 2015 թ. 8.14 մլրդ խմ-ի համեմատ։

Թուրքմենստանի և Իրանի միջև 2016թ․ հոկտեմբերին կնքված  փոխանակման համաձայնագրով՝ Իրանը տեղափոխում է թուրքմենական գազը իր հյուսիսային տարածքներ, ինչպես նաև Ադրբեջան:  

Ըստ Petrostrategies-ի՝ Ադրբեջանում նվազել է նավթի արդյունահանումը։  «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերում, որի շահագործման միջազգային կոնսորցիումը ղեկավարում է British Petroleum-ը, 2016թ․ արդյունահանվել է օրական 630 000 բարել նավթ՝ 2015թ․ 634 000-ի համեմատ։

2016թ․ Ադրբեջանի նավթի ընդհանուր արդյունահանումը կազմել է 41.03 մլն տոննա, մինչդեռ 2015 թ. այն կազմել էր  41.7 մլն տոննա։

Մյուս կողմից,  «Շահ-Դենիզ» հանքավայրի գազի արտադրությունը 2015թ․ 9.9 մլրդ խմ-ից աճել է 10,7 մլրդ խմ 2016թ.։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը 2016թ․ արդյունահանել է 29.33 մլրդ խմ գազ՝ 2015թ․ 29.72 մլրդ խմ-ի համեմատ։

Ստորև տեսանյութում Petrostrategies ընկերության տնօրեն Պետրոս Թերզյանը վերլուծում է Ադրբեջանի վարքագիծը՝ նվազող նավթային եկամուտների և տնտեսական դժվարությունների պատկերին: Զրույցը տեղի է ունեցել 2016թ․ ապրիլի 6-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում