Գլխավոր Լրահոս

Կառավարությունն ու ռուսաստանաբնակ գործարարները հուշագիր կստորագրեն

Կառավարությունն ու ռուսաստանաբնակ գործարարները հուշագիր կստորագրեն
Կառավարության ապրիլի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված է կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հարցը։ Ռուսաստանաբնակ հայ երեք տասնյակից ավելի գործարարներ այս տարվա հունվարի 25-ին հայտարարություն էին տարածել՝ հայտարարելով Հայաստանում ներդրումներ կատարելու իրանց նպատակների ու կառավարության բարեփոխումներին աջակցելու մասին։ Խմբում ընդգրկված է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Մարտի 25-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը հանդես եկան համատեղ ասուլիսով ու հայտարարեցին «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի ֆոնդի մեկնարկի մասին։ Կառավարության ապրիլի 13-ի նիստի օրակարգում ընդգրկված հուշագրի տեքստով կողմերը պայմանավորվում են համագործակցել ու միավորել ջանքերը զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, քաղաքային ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը պարտավորվում է ուսումնասիրել թիրախային ոլորտներն ու ներդրումներ ներգրավել։ Ֆոնդը պարտավորվում է վեր հանել և բացահայտել ներդրումների ներգրավման բոլոր խոչընդոտները և դրանք ներկայացնել Կառավարության քննարկմանը: Հուշագիրը կնքվելու է 5 տարի ժամկետով։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում