Գլխավոր Լրահոս

Քայլերը, որոնք կձեռնարկենք միասին, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը․ Էրդողանը՝ Պուտինին

Քայլերը, որոնք կձեռնարկենք միասին, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը․ Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի ու Ռուսաստանի ուսերին շատ լուրջ աշխատանք կա և մեծ պատասխանատվություն։ Վստահ եմ՝ քայլերը, որոնք կձեռնարկենք միասին, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը․ երեկ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա։ Ինչպես գրում են ռուսաստանյան լրատվամիջոցները, երկու նախագահները ջերմ ողջունել են միմյանց՝ արձանագրելով, որ երկու երկրների հարաբերությունները նորմալ հուն են վերադարձել։

Պուտինի և Էրդողանի բանակցությունների առանցքը սիրիական ճգնաժամն էր։ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները համաձայնության են եկել Սիրիայում «դեէսկալացիայի գոտիներ» ստեղծելու շուրջ։ Հարցը մանրամասն պետք է քննարկվի երկու երկրների պաշտպանության նախարարությունների ու հատուկ ծառայությունների կողմից։

Էրդողանն ու Պուտինը քննարկել են նաև առևտրային սահմանափակումների հարցը։ Պուտինի խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանափակումների հետ կապված բոլոր խնդիրների համալիր լուծման շուրջ։

Մինչև այժմ Թուրքիայում գործում էին բարձր մաքսատուրքեր ռուսաստանյան ցորենի և եգիպտացորենի (130%), բրնձի (45%) և ձիթապտղի յուղի (36%) ներմուծման վրա։ Ռուսաստանի կողմից սահմանափակումները տարածվում էին թուրքական լոլիկի և բանջարեղենի այլ տեսակների վրա։

Պուտինը խոստացել է նաև ազատականացնել այցագրային ռեժիմը թուրք գործարարների ու մասնագետների համար։

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը, մասնավորապես, Թուրքիային С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի տեղեկացմամբ՝ քննարկումը դրական է եղել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում