Գլխավոր Լրահոս

Հայաստանը քառորդ դարում ծերացել է 7 տարով

Հայաստանը քառորդ դարում ծերացել է 7 տարով
Հայաստանը ծերանում է․ եթե 1990թ․ բնակչության միջին տարիքը 28․8 էր, ապա 2015թ․՝ 35.9 տարի։ Եթե 1990թ․ 0-15 տարեկանները կազմում էին Հայաստանի բնակչության 32%-ը, ապա 2017թ․՝ 21%-ը։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է է 2.982 մլն մարդ։ 1990թ․ այդ թիվը կազմում էր 3․515 մլն՝ 533 հազարով ավելի։ 1990-2015 թթ. ժամանակահատվածում հանրապետության մշտական բնակչության կառուցվածքում կտրուկ նվազել է 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը, որը 1990թ․ կազմում էր 32%: 2016թ. տարեսկզբին 0-15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը կազմել է 21%, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության թիվը՝ 11%, ինչը հանդիսանում է Հայաստանում բնակչության ծերացման կարևորագույն գործոններից մեկը: Բնակչության բնական վերարտադրության ցածր մակարդակը մնում է Հայաստանի ժողովրդագրական լրջագույն խնդիրների շարքում: Պտղաբերության գործակիցը մեկ կնոջ հաշվով 2015թ. կազմել է 1.645 միավոր, 2014թ.՝ 1.651․ այն զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.150 ցուցանիշից: Հայաստանում 2006-2016 թթ․ ընթացքում ամուսնությունների թիվը նվազել է 593-ով, ամուսնալուծությունների թիվը 10 տարվա ընթացքում աճել է 851-ով կամ 30%-ով։ 1990թ․ գրանցված ամուսնությունների թիվը 1․7 անգամ ավելի է 2016թ․ գրանցվածներից, իսկ ամուսնալուծությունների թիվը՝ 633-ով պակաս 2016-ից։ 2017թ․ առաջին եռամսյակում գրանցվել է 3544 ամուսնություն (նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7%-ով) և 972 ամուսնալուծություն (նախորդ տարվա նկատմամբ աճել է 14%-ով)։ 2016թ․ ամենաշատ ամուսնությունները 1000 բնակչի հաշվով գրանցվել են Վայոց ձորում (7.0‰), ամենաշատ ամուսնալուծությունները՝ Լոռիում (2.4%): Մահացության գործակիցն աճել է Հետխորհրդային տարիներին մահացության ընդհանուր գործակիցն աճել է՝ 1991թ. 6.5-ից՝ 2016թ. հասնելով 9.4-ի: Հայաստանում մահացության ընդհանուր գործակցի աճի հիմնական բաղադրիչներից է բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությունը՝ բնակչության ծերացումը: Մահացության տարածված պատճառներից են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (46%), չարորակ նորագոյացությունները (22%), շնչառական օրգանների հիվանդություններ (8%)։ Հայաստանում կանայք 6.5 տարով ավելի երկար են ապրում տղամարդկանցից։ Կանանց մոտ ավելցուկային քաշի առկայությունը՝ 54.1%, նշանակալիորեն գերազանցում է տղամարդկանց ցուցանիշին՝ 47.9%: Աղբյուրներ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, armstat.am ՀՀ առողջապահության նախարարություն, moh.am Պատրաստեց Լիլիթ Աբովյանը Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում