Գլխավոր Լրահոս

Երևանից կլինեն ուղիղ չվերթներ եգիպտական Հուրգադա և Շարմ աշ-Շեյխ

Երևանից կլինեն ուղիղ չվերթներ եգիպտական Հուրգադա և Շարմ աշ-Շեյխ

Հունիսի 20-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում եգիպտական Air Cairo ավիաընկերությունն իրականացրել է առաջին չվերթը Հուրգադայից, հաղորդում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

«Հուրգադայից Երևան կանոնավոր չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով են դիմավորեցին օդանավի առաջին ուղևորներին:
Air Cairo ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճը, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան-Հուրգադա և Շարմ աշ-Շեյխ- Երևան - Շարմ աշ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ աշ-Շեյխ - Երևան- Շարմ աշ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում