Գլխավոր Լրահոս

Աթեշյանի՝ Պոլսի պատրիարքական փոխանորդի լիազորությունները դադարեցվել են

Աթեշյանի՝ Պոլսի պատրիարքական փոխանորդի լիազորությունները դադարեցվել են
Պոլսի Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի որոշմամբ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքական փոխանորդի լիազորությունները դադարեցվում են, հաղորդում է «Ակօս»-ը։ Ժողովի նիստը գումարվել է հունիսի 28-ին։ Որոշումը կայացվել է 22 կողմ և 2 դեմ ձայներով։ Աթեշյանը մայիսի 24-ին հայտարարել էր պատրիարքական փոխանորդի պաշտոնից հեռանալու մտադրության մասին: Մարտի 15-ին հոգևորականության քվեարկության արդյունքում Պոլսի պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, պոլսահայ Գարեգին արք․ Բեքչյանը։ Բեքչյանի և Աթեշյանի ﬕջև հունիսի 24-ին հանդիպում էր տեղի ունեցել: Հանդիպմանը Աթեշյանը հայտնել էր, որ չի մտածում փոխանորդի պաշտոնից հրաժարական տալու մասին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում