Գլխավոր Լրահոս

Ավարտվեց «Ոսկե ծիրան»14-րդ միջազգային կինոփառատոնը

Ավարտվեց «Ոսկե ծիրան»14-րդ միջազգային կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում հայտարարվեցին մրցանակակիրները: Փակման արարողությունը նշանավորվեց «Ոսկե ծիրան»-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: 

«Միջազգային խաղարկային մրցույթի» գլխավոր մրցանակին է արժանացել  «Ցանկալի Դուրգան» ֆիլմը, որի ռեժիսորն է Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան): «Արծաթե ծիրանի» մրցանակին է արժանացել «Արաբիա» ֆիլմը, ռեժիսոր` Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա): Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել «Վեսթերն» ֆիլմը, ռեժիսոր` Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա):

«Միջազգային վավերագրական մրցույթի» գլխավոր մրցանակին է արժանացել  «Ուրվականների որս» ֆիլմը, ռեժիսոր` Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար): «Արծաթե ծիրանի» մրցանակին է արժանացել «Դերդո մայրիկը և ընկուզենին», ռեժիսոր` Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան):  «Գյուղացիներ», ռեժիսոր` Ցվետան Դրագնև (Բուլղարիա):

«Հայկական համայնապատկերի» լիամետրաժ խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» շնորհվել է «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին, ռեժիսոր` Քրիս Ավետիսյան (ԱՄՆ): Ժյուրիի հատուկ հիշատակում դերակատարման համար Սամվել Թադևոսյան, «Կյանք ու կռիվ», ռեժիսոր`  Մհեր Մկրտչյան (Հայաստան):

Նույն անվանակարգի վավերագրական մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել «Ձյուն կար» ֆիլմը, ռեժիսոր` Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան): Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել «Օրիժին» ֆիլմը, ռեժիսոր` Աշոտ Մկրտչյան (Հայաստան):

Կարճամետրաժ մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել «Ջրի երեսին մնալ» ֆիլմը, ռեժիսոր` Էրիկ Շահինյան (ԱՄՆ): 

Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար արժանացել է «Դոնալդը լաց եղավ» ֆիլմը, ռեժիսոր` Քրիս Ավետիսյան (ԱՄՆ)

ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակին է արժանացել «Անկաշառը» ֆիլմը, ռեժիսոր` Մոհամադ Ռասուլոֆ (Իրան):

Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում