Գլխավոր Լրահոս

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործարկվի սեպտեմբերին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործարկվի սեպտեմբերին

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի (BTK) առաջին ուղերթը կլինի 2017 թ. սեպտեմբերին, հաղորդում է Meydan.tv կայքը։

Նախարարը վերջերս մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Թուրքիայից փորձնական ուղերթի արարողությանը: «Միջազգային այս ճանապարհի առաջին ուղերթն իրականացվելու է այս տարվա սեպտեմբերին։ Բեռը կարող է տեղափոխվել Չինաստանից Լոնդոն»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով հնարավոր կլինի տարեկան 34-35 մլն տոննա բեռ փոխադրել:

«Նախնական փուլում, ԲԹԿ-ն նախատեսում է տեղափոխել մինչև 1 միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ: Մեր միջնաժամկետ նպատակն է այդ միջանցքով հասնել մինչև 20-22 միլիոն տոննա բեռնափոխադրումների»,- ասել է Արսլանը։

2007 թ. փետրվարի 7-ին Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ստորագրեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիր:

Ծրագիրը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ-ն անցնելու է Թուրքիայի տարածքով, 30 կմ՝ Վրաստանի տարածքով, ինչպես նաև Վրաստանում Ախալքալաք-Թբիլիսիի 183 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը:

Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորում է Ադրբեջանը, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ` ընդհանուր 775 միլիոն դոլար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում