Գլխավոր Լրահոս

Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը առաջադիմել է 6 կետով

Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը առաջադիմել է 6 կետով

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «Մրցունակության համաշխարհային զեկույցը», որում Հայաստանը 6 հորիզոնականով առաջընթաց է ունեցել՝ 137 երկրների շարքում 73-րդ է: Նախորդ տարի Հայաստանը 79-րդն էր՝ 138 երկրների մեջ։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջատար երկրներն են Շվեյցարիան, ԱՄՆ-ն և Սինգապուրը, վերջին 2-ի հաջորդականությունը, սակայն, նախորդ տարվանից փոխվել է։

ԱՊՀ երկրներից Ադրբեջանն այս տարի 35-րդն է (նախորդ տարի 37-րդ էր՝ 138 երկրից), Վրաստանը՝ 67-րդն է (նախորդ տարի 59-րդն էր՝ 138 երկրից), Մոլդովան 89-րդն է՝ (նախորդ տարի 100-րդն էր՝ 138 երկրից), Ռուսաստանն այս տարի 38-րդն է՝ (նախորդ տարի 43-րդ էր՝ 138 երկրից)։

Հայաստանում բիզնես անելու խոչընդոտներն են՝ ֆինանսներին հասանելիությունը, բարձր հարկերը, հարկային կարգավորումները, կոռուպցիան և պետական անարդյունավետ բյուրոկրատիան 

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում բիզնես անելու համար ամենախնդրահարույց գործոններն են համարվում ֆինանսներին հասանելիությունը (13․0 միավոր), բարձր հարկերը (12․9 միավոր), հարկային կարգավորումները (11․5 միավոր), կոռուպցիան (9․9 միավոր) և պետական անարդյունավետ բյուրոկրատիան (8․5 միավոր)։

Զեկույցում նշվում է, որ համաշխարհային  տնտեսությունը ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած երկարատև ցածր աճի ժամանակաշրջանից հետո արագություն է հավաքել, ինչը լավ նորություն է։ Սակայն շատ երկրներում դեռևս մտահոգություններ կան տնտեսության երկարաժամկետ զարգացման շուրջ։ Սա մասամբ այն պատճառով է, որ այս ընդլայնումը ցիկլային է՝ հիմնված բացառապես ցածր տոկոսադրույքների վրա, այլ ոչ թե կառուցվածքային աճի շարժիչ ուժերի։ Արտադրողականության բարելավումը դանդաղ է և դեռևս նախորդ տասնամյակների մակարդակին հասնելու հեռանկար չկա։

Քայքայիչ անհավասարություն

Զեկույցում նշվում է, որ աշխարհում անհավասարությունը վերջին տարիներին նվազել է, սակայն երկրների ներսում այն աճել է՝ հատկապես վերջին 2 տասնամյակում խորացել են տարածաշրջանային անհամամասնությունները, ինչպես քաղաք/գյուղի դեպքում․ հարուստ ընտանիքները հեռանում են իրենց աղքատ հասակակիցներից։

Առևտրային ճնշումներ

Առևտրային և ներդրումային հոսքերը տնտեսական աճի կարևոր շարժիչներն են, սակայն գլոբալիզացիայի և աճի կապը դեռևս լավ հասկացված չէ։ Տնտեսությւոնները, որ նորից աճ են ապահովում, պետք է ավելի լավ հասկանան առևտրի ազատականացման,  տեխնոլոգիական փոփոխության և տեղական քաղաքականության միջև եղած փոխհարաբերությունները՝ տնտեսական աճի նպաստող բոլոր ուղղություններում, ինչպիսիք են, օրինակ, զբաղվածությունը, եկամուտը, առողջապահությունն ու կրթությունը։

Նայելով ապագային

Աշխարհում կայուն և արդար տնտեսական առաջընթացի մարտահրավերին հասնելու համար աշխարհի տարբեր շահագրգիռ կողմերից պահանջվելու է խորամտություն, ինչպես նաև իսկապես համագործակցային մոտեցում։

 Լիլիթ Աբովյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում