Գլխավոր Լրահոս

Երևանի քաղաքապետարանը 2799 ընտանիքի կենցաղային տեխնիկա կնվիրի

Երևանի քաղաքապետարանը 2799 ընտանիքի կենցաղային տեխնիկա կնվիրի

Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում այս տարի արդեն չորրորդ անգամ մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագիրը, որի ընթացքում սոցիալական և հասարակական ամենատարբեր խմբերում ներառված 2799 ընտանիքներ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագրի առաջին օրվա ընթացքում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ընտանիքների մի մասն արդեն ստացել է Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու կենցաղային տեխնիկան:

«Ցուցակները կազմելիս մենք արել ենք հնարավորը, որպեսզի բացառենք նախորդ տարիների հետ կրկնությունները: Նաև հաշվի են առնվել բնակիչների առաջարկները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Անսպասելի այցից անակնկալի եկած շահառու ընտանիքների անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել ուշադրության ու նվերների համար և ողջունել Երևանի քաղաքապետարանի հերթական ծրագիրը՝ ուղղված մայրաքաղաքի սոցիալական տարբեր խմբերին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում