
Հայաստանի Ազգային բրենդի լոգոտիպը, որը, ըստ դրա ստեղծման համար պատասխանատուների հավաստումների, պետք է կիրառվեր մինչև 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, քանի որ հատկապես «կարևորվում էր Հայաստանը միջազգային արենայում ճիշտ թիրախավորելու և տեղեկատվական հոսքերից այդ պահից առավելագույն արդյունավետությունը քաղելը», մինչև օրս չի օգտագործվում։
Այս մասին Tert.am-ին հայտնել են Հայաստանի զարգացման հիմնադրամից, որը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի իրավահաջորդն է վերջինիս լուծարումից հետո։
2014թ․ ՀՀ կառավարությոան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել էր Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր:
***
2014թ․ կառավարությունը Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով 62 մլն դրամ էր հատկացրել էկոնոմիկայի նախարարությանը: Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը` $225 հազ-ը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:
Civilnet










