Գլխավոր Լրահոս

ՏՄՊՊՀ-ն կարագի շուկայում «ոչ ադեկվատ գնային բարձրացում չի բացահայտել»

ՏՄՊՊՀ-ն կարագի շուկայում «ոչ ադեկվատ գնային բարձրացում չի բացահայտել»

Հայաստանում կարագի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում կարագի գնի բարձրացմամբ․ այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը։

«2016-ի մայիսից մինչև 2017-ի սեպտեմբեր կարագի միջազգային գները աճել են առավել քան 130 տոկոսով։  Սա բացառիկ գնային բարձրացում է։ Նույն ժամանակ մեզ մոտ կարագի մանրածախ գները բարձրացել են 44 տոկոսով. նախկինում եթե 1 կիլոգրամը 2600 դրամ էր, ապա այս պահին 3800-4000 դրամ է»,- հայտարարել է ՏՄՊՊՀ պաշտոնյան։

Ալավերդյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն կարագի շուկայում «ոչ ադեկվատ գնային բարձրացում չի բացահայտել»։

Միջազգային շուկայում կարագի գնի բարձրացումն, ըստ ՏՄՊՊՀ ներկայացուցչի, պայմանավորված է այն հանգամանքով, որ կարագ արտահանող հիմնական երկրում՝ Նոր Զելանդիայում, արտադրվող կաթի ծավալները կրճատվել են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում