Գլխավոր Լրահոս

Կառավարությունը որոշել է երիտասարդներին ներգրավել ռազմավարական նախագծերում

Կառավարությունը որոշել է երիտասարդներին ներգրավել ռազմավարական նախագծերում

Հայաստանի կառավարությունը ցանկանում է օգտագործել սփյուռքահայ երիտասարդների ներուժը։

Կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ նոր ծրագիր է իրականացնելու, որի նպատակն է մեծ ներուժ ունեցող երիտասարդներին ներգրավել պետության ռազմավակարական ծրագրերում։

YES Armenia կոչվող ծրագիրն այսօր ներկայացվեց Երևանում։ Ծրագրի շրջանակում տարբեր շահառուներից բաղկացած հանձնաժողովը ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ սփյուռքից 25-35 տարեկան շուրջ 20 երիտասարդների կընտրի՝ 12 ամիս ՀՀ կառավարության գերակայություն հանդիսացող նախագծերի վրա աշխատելու համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ սա նոր կառավարության ամենալավ նախաձեռնություններից մեկն է։ Հայաստանը, ըստ նրա, պոզիտիվ մտածողության կարիք ունի․ 

«Հայաստանը երիասարդ մեծ ներուժ ունի։ Եվրոպական Միությունը հավատում է՝ այս ծրագիրը, որի թիրախը 25-35 տարեկան երիտասարդներն են, կօգնի կառավարության որոշումների կայացման համակարգ ներմուծել տաղանդավոր երիտասարդների»։

Սվիտալսկին հույս հայտնեց, որ հայ երիտասարդներն այս ծրագրով ավելի մեծ ազդեցություն կունենան տարբեր ռազմավարությունների մշակման գործում։

Դեսպանն ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել սփյուռքահայ երիտասարդներին և ներգրավել նաև նրանց ներուժը։

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը հույս ունի, որ ծրագրի միջոցով իրենց կմիանան առաջադեմ սփյուռքահայ երիտասարդներ․ «Ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին աշխատել կառավարության հետ կամ կառավարությունում։ Նրանք հետագայում կարող են պաշտոններ զբաղեցնել նաև հանրային ծառայության ոլորտում, եթե ցանկանում են միանալ կառավարության աշխատանքներին»։

Կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը պաշտոնապես բացվեց 2017թ․ հունվար ամսին, այն հիմնադրամ է, որի նպատակն է Հայաստանի համար մշակել բարեփոխումների նախագծեր ու զարգացման երկարաժամկետ ռազմավարություններ, ինչպես նաև հավաքագրել ներդումային ծրագրերը։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում