Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության ներդրումային ծրագիրը։
Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նյուպլաստ» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 3 մլրդ դրամի ներդրում, 1,1 մլրդ դրամի էլ նախատեսվում է։ Ընկերությունը նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200․000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ-ում։
Civilnet











