Գլխավոր Լրահոս

Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան ազատ առևտրի գոտի կստեղծեն

Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան ազատ առևտրի գոտի կստեղծեն

Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի արտաքին գործերի նախարարները Թբիլիսիում հանդիպում են ունեցել, որը նվիրված էր համագործակցության 20-ամյակին։ Հավաքի արդյունքներով ստորագրվել է համատեղ կոմյունիկե։

Վրաստանյան agenda.ge կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ ձեռք է բերվել ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ համաձայնություն, որը «կարևոր է լինելու ոչ միայն առևտրատնտեսական համագործակցության, այլև հետագայում տրանսպորտային միջանցքի ամրապնդման համար»։

Ուկրաինական Interfax-ը փոխանցում է, որ քննարկման կարևոր թեմաներից մեկն էլ եղել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցը, որը «ընդհանուր է կազմակերպության բոլոր անդամների համար»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել ՎՈՒԱՄ-ի շրջանակում մարզական խաղեր անցկացնելու նախաձեռնությամբ։

ՎՈՒԱՄ-ի ԱԳ նախարարների կիրակնօրյա հանդիպման նախաշեմին commonspace.eu կայքը մեկնաբանություն է հրապարակել, որում անդրադարձել է կառույցի գործունեությանը։

«Դեռ այնքան էլ պարզ չէ՝ արդյոք ՎՈՒԱՄ-ը պիտանի, թե անպիտան կազմակերպություն է։ Վերջին երկու տասնամյակներին ՎՈՒԱՄ-ի չորս երկրները վարել են Մոսկվայից անկախ արտաքին և պաշտպանական քաղաքականություն, և դա առանձնացրել է այդ երկրները նախկին խորհրդային մյուս հանրապետություններից, որոնք ընդհանուր առմամբ աջակցել են Մոսկվայի օրակարգին»,- գրում է կայքը՝ նշելով, որ բազմաթիվ հարցերով կազմակերպության անդամները տարբեր ուղղություններով են ընթանում․ նրանցից երեքն ունեն Ասոցացման համաձայնագրեր ԵՄ-ի հետ (Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա), իսկ Ադրբեջանը ներկայում բանակցություններ է վարում առանձին ռազմավարական համաձայնագրի շուրջ։

Չնայած ամեն ինչին՝ commonspace.eu կայքը համարում է, որ կազմակերպությունը օգտակար է և թույլ է տալիս նախկին խորհրդային չորս հանրապետություններին համագործակցել «առանց Ռուսաստանի գերիշխող ներկայության»։ 

***

Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպությունը՝ ՎՈՒԱՄ-ը, որի մեջ մտնում են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, տարածաշրջանային կառույց է, որը ստեղծվել է 1997թ․։ 1999-2005թթ․ կազմակերպության մեջ մտնում էր նաև Ուզբեկստանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում