Գլխավոր Լրահոս

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը «հեղաշրջում չի արել, նոր մոդել է մշակել»

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը «հեղաշրջում չի արել, նոր մոդել է մշակել»

Տարեսկզբին բացված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ներկայում իրականացնում է 26 ծրագիր, որոնք վերաբերում են տեխնոլոգիական, զբոսաշրջության, կրթության, հարկային և մաքսային, պետական կառավարման ոլորտներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը:

Կենտրոնը տեխնիկական աջակցության՝ նպատակային համատեղ ծրագրերի իրականացման համար ստացել է 3,1 միլիոն դոլար, որն օպերացիոն ծախս չէ, այլ ուղղվելու է փորձագետներին: «Մեր միսիան ֆունկցիայով չենք սահամանափակում, փորձում ենք տեսնել, թե որտեղ ինչ դերակատարություն կարող ենք ունենալ»,- ասաց Խաչատուրյանը:

Կառավարությունից սպասվում է 500 միլիոն դրամ՝ ընթացիկ գործունեությունը ֆինանսավորելու համար։ Բանակցում են ևս 3.5 միլիոն դոլար աջակցություն ստանալու համար, որը կուղղվի ծրագրերին:

«Մենք հեղաշրջում չենք արել, նոր մոդել ենք մշակել, որտեղ պետությունը և մասնավորը համագործակցելով՝ տնտեսական բարեփոխումների օրակարգ են մշակում և իրականացնում: Մասնավորի հետ ծրագիր մշակել, իրականացնել և հասցնել կառավարություն` կառավարությանն օգնել, որ իրականացնի ու մոնտիտորինգ անի»,- նշեց Խաչատուրյանը:

Խաչատուրյանը հավելեց, որ իրենք դեռ այն թիմը չեն, որը կուզեին լինել, սակայն արագ քայլերով գնում են, որպեսզի հասնեն դրան:

Անդրադառնալով Հայաստանից և Սփյուռքից երիտասարդ փորձագետներ ներգրավելու Yes Armenia ծրագրին՝ Խաչատուրյանն ասաց, որ դիմողների ﬔկ երրորդը սփյուռքից է:

«Ծրագիրն իրականացնում ենք Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ, որի շրջանակներում ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող շուրջ 20 երիտասարդ 12 ամիս կաշխատեն ՀՀ նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում, մեկնարկը կտրվի նոյեմբերին»,­- նշեց նա:

Կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ նոր՝ Yes Armenia անունով ծրագիր է իրականացնում, որի նպատակն է մեծ ներուժ ունեցող երիտասարդներին ներգրավել պետության ռազմավակարական ծրագրերում։

Ալինա նիկողոսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում