Գլխավոր Լրահոս

1920-ի օգոստոսի 10-ից նոյեմբերի 6-ը. Հայաստանի տարածքային կորուստները

1920-ի օգոստոսի 10-ից նոյեմբերի 6-ը. Հայաստանի տարածքային կորուստները

1920 թվականի օգոստոսի 10-ից մինչև նոյեմբերի 6-ը Հայաստանի Հանրապետությունը՝ ռուս բոլշևիկների և թուրք քեմալականների հարվածների, սպառնալիքների տակ, կորցրել է իր տարածքների (մի մասը հետագայում հետ է բերվել հազարավոր մարդկային կյանքերի գնով) մեծագույն մասը:

Օգոստոսի 10-ին, երբ Սևրում ստորագրվեց դաշնագիր, որը Հայաստանին խոստանում էր Մեծ Հայաստան, նույն օրը Թիֆլիսում ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարության ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանը և Արտաշես Բաբալյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ ստորագրեցին համաձայնագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Արցախը, Զանգեզուրը և Նախիջևանը գրավվեցին ռուսական զորքերի կողմից:

1920 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր՝ 6 շաբաթվա ընթացում թուրք քեմալականները Հայաստանից զավթեցին Սուրմալուն՝ Մասիս սարով, Կարսը՝ Անիի ավերակներով, ինչպես նաև Շիրակի դաշտավայրը՝ Ալեքսանդրապոլ, այսօր՝ Գյումրի, քաղաքով:

Այսպիսով, օգոստոսի 10-ից մինչև նոյեմբերի 7-ը, երբ կնքվեց հայ-ռուսական համաձայնագիրը (Լեգրանի հետ) և Քյազիմ Կարաբեքիրի հետ զինադադարը (նոյեմբերի 7), ռուս բոլշևիկներն ու թուրք քեմալականները Հայաստանից զավթեցին Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը, Սուրմալուն, Կարսը և Շիրակը: Այս շրջանները միասին կազմում են շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

1921 թվականին Լեռնահայաստանի ժողովրդի դիմադրության շնորհիվ՝ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ, բայց նաև Խորհրդային Հայաստանի առաջնորդ Աեքսանդր Մյասնիկյանի ջանքերով, Զանգեզուրը մաս կազմեց Խոհրդային Հայաստանի:

Նախիջևանը Հայաստանը կորցրել էր դեռ 1919-ի ամռանը: 1920-ի ամռանը, մի քանի շաբաթ, այսօրվա Նախիջևանի մաս կազմող Շարուրը միացվեց Հայաստանին, բայց թուրքերը կրկին գրավեցին այն:

Հայ ժողովուրդը և Արցախի ու Հայաստանի իշխանությունները Արցախը ազատագրեցին 1991-1994 թթ․ արյունալի պայքարի արդյունքում, որը հայկական կողմից խլեց շուրջ 7.000 կյանք:

Սուրմալուն՝ հայ ժողովրդի խորհրդանիշ Մասիսով, կորցրինք 1920-ի աշնանը: Այս ճակատում Դրոն և Կուռո Թարխանյանը հերոսական մարտեր մղեցին ներխուժող քեմալականների դեմ՝ կորցնելով զինվորների գրեթե կեսը:

Կարսի ճակատում և Ալեքսանդրապոլում զորքն ու ժողովուրդը, բացի մի քանի հաջող մարտերից, հիմնականում խուճապահար լքեց տարածքները և հեռացավ: Մենք կորցրինք նաև չքնաղ Անին:

Քեմալականները Շիրակի դաշտավայրում մնացին վեց ամիս, մինչև 1921-ի ապրիլ՝ սպանդ ու ավեր սփռելով ամենուր: Միայն բոլշևիկների սպառնալիքների տակ նրանք հեռացան Ախուրյանի մյուս ափ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում