Գլխավոր Լրահոս

Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել առցանց առևտուրը արտասահմանից

Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել առցանց առևտուրը արտասահմանից

 

«Ռուսաստանի փոստը» դիմել է երկրի կառավարությանը՝ առաջարկելով էլեկտրոնային անմաքս առևտրի շեմը 1000 եվրոյից իջեցնել մինչև 200 եվրո։ Որպեսզի Ռուսաստանը նման քայլի գնա, ենթադրվում է, որ նույն դրույքաչափերը պետք է սահմանեն նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը։

Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, «Ռուսաստանի փոստն» առաջարկել է, որ որ արտասահմանից ինտերնետային առևտրի մաքսատուրքից ազատման 1000 եվրոյի գործող շեմը 2019 թ. կրճատվի մինչև 200 եվրո, մինչև 2020 թ.՝ մինչև 100 եվրո, իսկ մինչև 2021 թ.՝ 50 եվրո:  

Ներկայացված ժամանակացույցը, ըստ «Ռուսաստանի փոստի», թույլ կտա պահպանել «միջսահմանային էլեկտրոնային առևտրի աճի տեմպերը և առավելագույնի հասցնել դաշնային բյուջեի եկամուտները միջին ժամկետում»: Ռուսաստանի Ինտերնետային առևտրի ընկերությունների ասոցիացիայի տվյալներով՝ միջսահմանային առևտրի ծավալը 2017 թ. առաջին կիսամյակում աճել է 34 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  մինչև 178 մլրդ ռուբլու համեմատ: Տարվա արդյունքներով, ACIT- ը կանխատեսում է 37 տոկոս աճ՝ մինչև 420 մլրդ ռուբլի:

Սեպտեմբերի սկզբին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան մշակել է սահմանաչափի նվազեցման պլան՝ 2019 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 500 եվրո, իսկ մեկ տարի անց` մինչև 200 եվրո: ԵՏՀ-ի ներկայացուցիչ Նատալյա Սաչենոկը նշել է, որ երկրները կարող են ինքնուրույն խստացնել ներմուծումը: Սահմանված են միայն վերին շեմերը՝ Բելառուսում` 22 եվրո, Հայաստանում` 150 դոլար, Ղազախստանում` 1000 եվրո, Ղրղզստանում` 1000 դոլար:

Տեխնոլոգիան մշակվում է չինական AliExpress առևտրային հարթակում ներդնելու համար, որտեղից ռուսաստանցիները կատարում են իրենց միջսահմանային գնումների 80 տոկոսը: Փորձարկումը նախատեսվում է ավարտել մինչև 2018 թ. ապրիլի 1-ը, որից հետո «Ռուսաստանի փոստը» մտադիր է համաձայնության գալ կարևոր այլ էլեկտրոնային առևտրային հարթակների հետ:

Զառա Պողոսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում