Գլխավոր Լրահոս

Menu Group-ը $3 մլն ներդրում է ներգրավում

Menu Group-ը $3 մլն ներդրում է ներգրավում

Menu Group-ը $3 մլն ներդրում է ներգրավում։ Միջոցներն օգտագործվելու են տարածաշրջանային հետագա զարգացման համար, ասված է խմբի տարածած հաղորդագրությունում։

Հիմնական ներդրողներն են Perea Capital Partners ամերիկյան ֆոնդը, Hayastan 1-ը, ինչպես նաև SOLventures վենչուրային ֆոնդը: Վերջինի ղեկավարներից մեկը Լևոն Հովհաննիսյանն է՝ ռուսաստանյան Delivery Club առաքման ծառայության հիմնադիրը, որը 2016թ. ձեռք էր բերել Mail.ru Group-ը $100 մլն-ով։

Menu Group-ը ստացած միջոցները կօգտագործի ՏՏ ենթակառուցվածքի զարգացման, հաճախորդների հետ կապի և սպասարկման որակի բարելավման, բոլոր շուկաներում մարքեթինգային ակտիվության ուժեղացման, ինչպես նաև նոր շուկաներ մտնելու համար։

«Delivery Club ռուսական նախագծով ոգեշնչված՝ 2012թ. հիմնեցինք պատրաստի սննդի առաքման առաջին լուրջ ծառայությունը Հայաստանում՝ Menu.am-ը: Այսօր մենք
կառուցում ենք գլոբալ ընկերություն: Այս ներդրումը թույլ կտա արագացնել զարգացման տեմպը, հասնել կառավարման և գիտելիքների նոր մակարդակի, դառնալ ավելի գիտահեն և արագ, հոգ տանել մեր բոլոր հաճախորդների, գործընկեր-ռեստորանների, անձնուրաց առաքիչների և մեր ընկերության մյուս աշխատակիցների մասին, որոնց նպատակն է գերազանց ծառայության մատուցումը»,- նշել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

Hayastan 1 ներդրումային գործընկերության ղեկավար Այզեք Շվարցը նշել է, որ այս ներդրման շնորհիվ ընկերությունը դուրս է գալիս պոտենցիալ զարգացման նոր մակարդակ:

«Մենք տպավորված ենք այն արդյունքներով, որոնց հասել է Menu Group-ի թիմը Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի շուկաներում։ Ներգրավված ներդրումները թույլ կտան ընկերությանը ոչ միայն ամրապնդել դիրքերը գործող շուկաներում, այլև ընդլայնել իր աշխարհագրությունը»,- ասել է Լևոն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ընկերությունը մասնավոր ներդրողներից և Granatus Ventures վենչուրային ֆոնդից ներգրավել էր մոտ $2 մլն-ի փոխարկելի պարտք: 

2017թ. օգոստոսին ընկերությունն ամրապնդել է առաջատարի դիրքը Վրաստանում՝ գնելով իր մրցակից Foodpanda Georgia-ին, որը պատկանում էր առաքման շուկայում գլոբալ առաջատարներից մեկին՝ Delivery Hero-ին։

«Այսօր Menu Group UK Ltd-ին Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում ռեստորաններից սննդի առաքման շուկայում բացարձակ առաջատար է: 5 տարվա ընթացքում ընկերությունը հասել է տարեկան 1 միլիոն պատվերը գերազանցող ծավալի: Ներկայում ընկերությունը գրավում է 2-րդ տեղը ԱՊՀ-ում՝ ընդհանուր պատվերների քանակով: 2017թ. նախնական հաշվարկներով՝ ընկերության հասույթը կգերազանցի $3 մլն-ը»,- նշել են ընկերությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում