Գլխավոր Լրահոս

Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ․ կնվազի 1 տոկոսային կետով․ ֆինանսների նախարար

Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ․ կնվազի 1 տոկոսային կետով․ ֆինանսների նախարար
Հայաստանի պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2018թ․ նվազեցվելու է 1 տոկոսային կետով, հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ 2017թ․ հաշվարկներով՝ Հայաստանի պետական պարտքը մոտեցել է ՀՆԱ-ի 60 տոկոս սահմանագծին, մինչդեռ 2008թ․ այն կազմում էր ՀՆԱ-ի 16 տոկոսը։ Հանքավանում տնտեսական ոլորտի լրագրողների հետ սեմինարին ֆինանսների նախարարն ասել է, որ 2018թ․ ՀՆԱ-ում շուրջ 1 տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: «2014-ից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեցին, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե 7, այլ 3-4 տոկոսային կետով, իսկ 2018թ., ըստ գնահատականների, որոնք հիﬓված են նաև փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, 1 տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,- պարզաբանել է նախարարը: Հայաստանի պետական պարտքի մասին տեղեկատվությունը՝ ըստ տարիների, տե՛ս Հայաստանի աճող պարտքը ինֆոգրաֆիկայում։    
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում