Հայաստանի 2018թ․ պետական բյուջեի օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով, որի մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 30-ից սկսել են քննարկումները։ Երկու շաբաթվա ընթացքում հանձնաժողովներում կքննարկվեն երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի բոլոր դրույթները, կներկայացվեն առաջարկներ, որոնց էլ անդրադարձ կկատարվի խորհրդարանական նստաշրջանի ընթացքում, նշված է ֆինանսների նախարարության կայքում։
Պետբյուջեի նախագծով եկամուտները կկազմեն ավելի քան 1,307 մլրդ դրամ, ծախսերը՝ 1,464 մլրդ դրամ, պակասուրդը կկազմի շուրջ 157 մլրդ դրամ։ Բյուջեի եկամուտների 95,5 տոկոսը կկազմեն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը։
2018թ․ բյուջեի նախագծով ծախսերը բաժանված են հետևյալ կերպ․ (2-րդ տողով՝ փոփոխությունը նախորդ տարվա համեմատ)
2018-ի պետական բյուջեի նախագծում 2018-ի համար կանխատեսվում է 4,5% տնտեսական աճ՝ 2017-ի համար կանխատեսվող 4,3%-ի և 2017-ի փաստացի 0,2%-ի համեմատ։
ՀՆԱ իրական աճն ըստ ճյուղերի ավելացված արժեքների
Արդյունաբերություն - 6,5%
Գյուղատնտեսություն - 4,0%
Շինարարություն - 3,0%
Ծառայություններ - 4,3%
Զուտ հարկեր - 4,3%
Ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման ոլորտներում կանխատեսվում է համապատասխանաբար 8,0% և 7,8% աճ։
2018թ․ պետական պարտքը կշարունակի աճել․ կանխատեսվում է, որ այն տարեվերջին կլինի 7,209 մլրդ դոլար՝ 396 մլն դոլարով աճելով 2017-ի համեմատ։ Պետական պարտքի 81%-ը կկազմի արտաքին պարտքը։
Լիլիթ Աբովյան
Civilnet











