Գլխավոր Լրահոս

Հայաստանից արտահանումը աճել է 19%-ով

Հայաստանից արտահանումը աճել է 19%-ով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2017-ի 9 ամիսներին աճել է 21,7%-ով և կազմել 4 368 մլն դոլար։

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա 9 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը, ըստ որի՝ 2017-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է և՛ արտահանումը՝ 19%-ով (1 546 մլն դոլար), և՛ ներմուծումը՝ 23%-ով (2 821 մլն դոլար): Ներմուծումը գերազանցում է արտահանմանը 1,8 անգամ։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ըստ երկրների (փակագծում՝ տեսակարար կշիռը)․

Ռուսաստան - 1 074 մլն դոլար (24,6%)
Չինաստան - 418 մլն դոլար (9,6%)
Շվեյցարիա -  249 մլն դոլար (5,7%)
Գերմանիա - 238 մլն դոլար (5,5%)
Բուլղարիա - 236 մլն դոլար (5,4%)

Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ առևտրաշրջանառության  24,6%-ը։ Չնայած Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 9,6%-ով, իսկ Բելառուսի հետ՝ 26,2%-ով, (Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության տվյալները տրված չեն), ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը, բացի Ռուսաստանից, հասնում է Հայաստանի առևտրաշրջանառության մոտ 1%-ին, այն դեպքում, երբ նույնիսկ փակ սահմանով Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունն այս տարվա 9 ամիսներին կազմել է ընդհանուրի 3,7%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճելով 56%-ով։

2017-ի 9 ամիսներին Հայաստանի արտահանման մեջ գերակշռում է հանքահումքային արտադրանքը ՝ 487 000 դոլարով, պատրաստի սննդի արտադրանքը՝ 363 000 դոլարով, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 198 մլն դոլարով։

Լիլիթ Աբովյան

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում