Գլխավոր Լրահոս

«Հայաստանի ներդրողների ակումբը» հայտարարելու է 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի մասին

«Հայաստանի ներդրողների ակումբը» հայտարարելու է 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի մասին
«Հայաստանի ներդրողների ակումբը» հայտարարելու է 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրի մասին․ «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հայաստանի ներդրողների ակումբը» նոյեմբերի 13-ին Երևանում ներդրումային ծրագրի մեկնարկին (ավելի քան 1 մլրդ դոլար) նվիրված մեծ միջոցառում է անցկացնելու։ Այդ ներդրումները հիմնականում արվում են Հայաստանի էներգետիկ ոլորտում և ներառում են Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացում, նոր հիդրոէլեկտրակայանի և Schneider Electric հայտնի ընկերության հետ էներգետիկների համար ապրանքների արտադրության ձեռնարկությունների շինարարություն։ Կարծում եմ՝ այդ նույն արտադրանքը իր սպառողին կգտնի նաև ռուսաստանյան շուկայում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հայ-ռուսական համատեղ ներդրումային հիմնադրամի ձևավորման ներկայիս փուլի մասին հարցին։ Հարցադրմանը, թե «կարելի՞ է ասել, որ ռուսաստանյան ընկերություններն այդ թվում արդիականացնելու են Հայաստանի էլեկտրական ցանցերը, կարելի՞ է նրանց խաղացող անվանել», ՀՀ նախագահը պատասխանել է․ «Դեռ ոչ, այդ տեղեկատվությունը տրամադրվելու է նոյեմբերի 13-ին։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հիմնադրամին՝ մենք շարունակում ենք աշխատանքը։ Վերջերս այդ հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստանում էին։ Եթե խոսենք ներդրումային ոլորտների մասին՝ դրանք ՏՏ, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի ոլորտներն են»։ Սերժ Սարգսյանը հաստատել է այն միտքը, որ ներկայում կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի ստեղծման վրա։ *** Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը։ 2017թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում